Վրաստանում կորոնավիրուսային վարակից ևս մեկ մահ է գրանցվել
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81 տարեկան մի կին։ Սա երկրում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է:
Կիրակի օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով 170 մարդու, վերականգնվել է 36 մարդ, գրում է Ռիա Նովոստին: