Վաղը, մյուս օրը այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենաշատ ու ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան
Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից գնալու ժամանակը գա, ես անգամ Թագուհի Ղազարյանի հետ եմ կարճատև համագործակցության հետ համաձայն, հետևաբար չեմ բացառում որ Էդմոն Մարուքյանի հետ մենք իքս պահի կարող ենք ունենալ կարճատև համագործակցություն, գոնե Նիկոլին ճանապարհելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի լայվերին:
«Ես հասկանում եմ, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է նոմինալ ընդդիմությունից իսկապես ընդդիմադիր դաշտ անցնել»,-ասաց նա՝ կոչ անելով Էդմոն Մարուքյանին դատի տալ Շավարշ Սարուխանյանին և Արտակ Գալստյանին՝ որպես Մարուքյանի մասին կեղծիքներ տարածողերի: