ԳարանԾյա կա՞, որ կարանԾյայի պայմաններում կանաչ սոխի դիետան կաշխատի
Որոշեցի` ե՛ս էլ մասնակցեմ Փաշինյանի հայտարարած լայքերի մրցանակաբաշխությանը։
Քանի որ հաղթելու շանս չունեմ (պարզ է, չէ՞, թե ինչու), միանգամից ձևակերպեմ հարցս` չսպասելով մրցութային հանձնաժողովի որոշմանը. «Վարչա(հրամայա)պետն ապրած կենա, էն, որ խորհուրդ էիր տալիս մսի ու կարագի փոխարեն կանաչի, կանաչ սոխ ուտել (սխտորի մասին չեմ ասում`թթու թան չի, ամեն մարդու բան չի), կարանԾյայի պայմաններում մնում է ուժի մե՞ջ, թե՞ քանի շուտ է` դրանց համար էլ փոխարինիչներ գտնենք»...
Մի անհամեստ հա՛րց էլ տամ, էլի։ Էդ որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կառանԾյայի վրա թքած ունենալով, «վռազի մեջ» տարաք քրեակատարողական հիմնարկ` ո՛չ տարիքը, ո՛չ առողջական վիճակը, ո՛չ վաստակը հաշվի չառնելով, գարանԾյա կա՞, որ կորոնավիրուսով չի վարակվի. ո՞նց ես տակից դուրս գալու, եթե, Աստված մի արասցե, հետը մի բան պատահեց...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից