Ոսպ ու ոլոռ, բրինձ, չամիչ... իշխանափոխման փոխարինիչ

«Արտակարգ» 18-րդ օրվա գլխավոր հերոսն, ինչ խոսք, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր, այլևս թևավոր դարձած արտահայտույթամբ. «...եթե մենք տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»:

Հանուն ճշմարտության նկատենք, որ Տիգրան Խաչատրյանը դա ասաց դիտարկվող գնային տատանումների կոնտեքստում ու այն մտքով, որ, օրինակ, հնդկաձավարի (խոսակցականով՝ «գրեչկա») դեպքում «արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ չկա: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել»:

Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը դարձավ սոցցանցերի երեկվա հիթը: Անգամ նորահայտ «հակասթրեսին» Ջոնի Բրջոնիի «փառքը» խամրեց նախարարական «ոսպի փոխարինիչից:» Բայց լավ է, լավ է:

Այդ հայտարարությունից տնատիտիկված հանրությունը նախ տեղեկացավ, որ երկիրը դեռ էկոնոմիկա ունի: Երկրորդ, որ այդ էկոնոմիկան էլ նախարար ունի: Վերջապես, տեղեկացանք, որ գների վերընթաց տատանումներից խուճապի մատնվելու պատճառ չկա: Ի լրումն՝ ոսպը ունի փոխարինիչ, ասենք, հնդկաձավար-գրեչկան էլ...

Չնայած, լուցկուց բացի ի՞նչն է այս «արտակարգ» օրերում էժանացել, որ մի հատ էլ չանհանգստանանք ու ընկնենք «փոխարինիչներ» ընտրելու:

Բայց լավ է, նույնիսկ՝ շա՛տ լավ: Փոխարինի՞չ, ասում եք: Ընտրե՞լ: Իսկ ինչո՞ւ ոչ:

Սկսենք նրանից, որ երկու մշտապես փակ և երկու՝ կորոնավարակով պայմանավորված ժամանակավորապես փակ սահման ունեցող Հայաստանն այսօր, ըստ էության, մնացել է առանց ազգային ավիափոխադրողի: Երկրի թավշյա կառավարիչներն, իրենց խելքին, էժան փոխարինիչ էին գտել: «Միլան-կոֆե» տժժիկներ էին շրջանառվում, թե բա՝ ջրի գնով գնանք իտալիաները ֆռֆռանք, դա մեծ ձեռքբերում է: Գնացինք, վարակը բերեցինք ու «տժժում» ենք: Հա, իսկ Քաղավիացիայի ղեկավար նշանակված երիտասարդ կինն էլ գնաց հեռու-հեռու երկիր: Դատելով լրահոսից, ոնց որ քաղավիացիայի «փոխարինիչ» փնտրելու անհրաժեշտություն է ձևավորվում:

Երկրում, որտեղ մառազմը դարձել է մտքի փոխարինիչ, պոռոտախոսությունն ու դատարակաբանությունը դարձել են քաղաքականության փոխարինիչ, պողոսությունը դարձել է հասարակության փոխարինիչ, ոսպի փոխարինիչն ի՞նչ է, որ չգտնենք:

Վերցնենք ցնցուղներն ու զբաղվենք լոբինգով, իսկ առավել համարձակները՝ ոսպինգով: Ի՞նչ պակաս գործ է:

Նայում ես, օրինակ Ազգային ժողովի նիստը, հատկապես՝ իշխանամեծամասնական «Իմ քայլ»-ի պանծալի ներկայացուցիչների ելույթները, ու միանգամից պարզ է դառնում, որ պատգամավորներ չեն, այլ պատգամավորափոխարինիչ: Լսում ես «թավշյա» կառավարության ամպամած (ոտքերն ամպոտի իմաստով) ու է՛լ ավելի պանծալի ներկայացուցիչների հայտարարությունները, ու նկատվում է, որ նախարարափոխարինիչ են: Իշխանափոխման փոխարինիչներ, մի խոսքով:

Մեկը շինիչ էր, մյուսը՝ փոխարինիչ: Օստապի «պադավատի» վարորդն էլ՝ Կոզլևիչ: Սա՝ ի միջի այլոց:

Մի քիչ բարդ է լինելու հավկիթի փոխարինիչ ընտրելու հարցը: Հացի փոխարինիչի գործն էլ է դժվար: Էլ չեմ ասում՝ կարտոֆիլի, մսի ու կարագի փոխարինիչների մասին:

Հա, շինիչ իշխանության շրջանը հրաշքով ու երեսի զոռով վերապրած սերնդակիցներս թե՛ կհիշեն, թե՛ կդիմանան: Նմա՞ն բաներ ենք տեսել. կաթի փոշի, ձվի փոշի, սոյայից պատրաստված մսի փոշի, լոբու ալյուրից՝ հաց, վառարանի փոխարինիչ «Ֆուջի» և «Ալադի», սուրճի փոխարինիչ, շաքարի փոխարինիչ, վերջապես թուրքական «Դերբի», որպես շոկոլադի փոխարինիչ: Քիչ էր մնում պարսկական թխվածքաբլիթները մոռանայի, որ չոր սպիրտի լավ փոխարինիչ էին, ու մի 4-5 հատիկի այրմամբ կարելի էր մեկ գավաթ սուրճի փոխարինիչ եփել...

Այնպես որ, այդքան բան տեսած մարդկանց, այսինքն՝ հասարակության մի նկատելի մասին ոչ մի էկոնոմիկայի նախարարի փոխարինիչ սարսափելի չէ, էլ չեմ ասում ոսպի, ոլոռի, սիսեռի, մակարոնի ու մնացած բաների փոխարինիչների մասին:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այսպես շարունակելու դեպքում գործող կառավարությունն անշեղորեն մոտենալու է այն կետին, երբ իրենց են փոխարինիչ փնտրելու: Երևի կառավարության շենքի դռան վրա էլ հայտարարություն փակցվի, օրինակ այսպիսի բովանդակությամբ. «Փնտրվում է կառավարության փոխարինիչ: Թավիշ ու պոպուլիստ չառաջարկել»:

Իսկ դուք դեռ փնթփնթում եք, «կառանծիայի» վրա մուննաթ գալիս: Մինչդեռ «արտակարգն» արտակարգ է անցնում՝ ոսպ ու ոլոռ, բրինձ, չամիչ, իշխանափոխման փոխարինիչ: Գլուխը՝ քարը, թե չի թանկացել ամեն ինչ, լուցկուց բացի:

Մեկ հարց է բաց մնում այս պատմության մեջ։ Հայտնի ընտանիքը կորոնավիրուսի հայրենիք համարվող ասիական երկրներում համտեսած ճոխ ուտելիքն այս օրերին ինչո՞վ է փոխարինում։

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1267 անգամ
Լրահոս
Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին.Ռոբերտ Քոչարյան (video) Կենտրոնական բանկի դիմաց իրավիճակը կրկին լարված է. Տեսանյութ Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ Թվանկարչություն հեղափոխական վրձնով․ ում համար է Փաշինյանի «կտավը» Այս իշխանությունը եկեղեցին քանդող դեգեներատ է.Միհրան Հակոբյան (video) Նոր քաղաքապետ է ընտրվել «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես... ախպեր ջան». լուսանկարներ «Իշխանությունն անցել է գործի․․․ Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք…»․ Գաղտնալսել են Գեւորգ Պետրոսյանին ««Եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք, ասենք, Նախիջևանը ազատագրեք». Անժելա Էլիբեգովա Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում Արտակարգ դեպք Երևանում Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեհամակարգի նկատմամբ և կարող է բերել ազգային նկարագրի կորստի ու հայաթափման․ Ավետիք Չալաբյան Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Ես ու իմ նմանները պարտավոր չենք զոհ գնալու հիմար, անխելք ու անպատասխանատու մարդկանց լկտի քմահաճույքներին. Սամվել Սևադա Նիկոլի զոմբիները մի օր Նիկոլին էլ են հայհոյելու, չեմ կասկածում Եթե Ֆրունզիկը տրանսվեստիտ լիներ, կրթության նախարարը ուրախությամբ կֆինանսավորեր նրա կյանքի մասին պատմող ֆիլմ Իհարկե, մեծ սխալ էր Արամոյի՝ 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայներ․ Արամոյի հարազատ եղբայր Սերժ Սարգսյանը ծրարով փող տվեց Արամոյի կնոջը, որ տուն գնեն Էյ դուք վերևներում, անգամ շշուկով չխոսեք.... Ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է, Տեսանյութ Ինչ հարցով է Արմեն Ամիրյանը դիմում ներկայացրել դատախազությանը Հայտնի է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդության որոշումը Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub