Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը գրել է. «Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրվում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում ` քաղաքականից մինչև իրավական: Քաղաքական հակառակորդ պետությունները փորձում են իրար աջակցել կամ գոնե չվնասել, իրավական հարթությունում փոխվում է ընդհանրապես պատիժների և խափանման միջոցների նկատմամբ մոտեցումները, օրինակ ԵԽ տարբեր կառույցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ են անում պետություններին ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների կիրառման հարցը, Հայաստանում դատավոր Արման Հովհաննիսյանը, ի հեճուկս դատախազի պնդումների կորոնոավիրոսով պայմանավորված կայացնում է երեք՝ իրապես մարդասիրական որոշումներ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելով:

Սակայն, ինչպես հաճախ լինում է մեր պարագայում, Հայաստանի քաղաքական իշխանության պարագայում ոչինչ չի փոխվում: Այն շարունակում է իր գործունեության առանցքում գտնվող հիմանական ուղղությունները` ծաղրը, ատելությունը, քամահրանքը, հեգնանքը, ամենագետություն պատրանքը, քաղաքական վրեժխնդրությունը ու մանիպուլիացիաները: Ու դա դրսևորվում է ամենապարզ օրինակներով `
• Ապրիլին մեկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում էր, որ քրեակատարողական հիմնարկներում վարակի դեպքեր չկան, իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան պարզ է դառնում, որ Վարդաշեն ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է COVID-19, ու թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք դատապարտյալների հետ շփում չեն ունեցել, ուշադրավ է, որ նմուշառվում ու մեկուսացվել են նույն քրեակատարողական հիմնարկի 28 աշխատակիցներ ևս: Կարելի է ենթադրել, որ այդ 28 աշխատակիցների մի մասը շփվել են դատապարտյալների հետ:
• Արդարադատության նախարարը հայտարարում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող լայնածավալ կանխարգելիչ գործողությունների հետ մեկտեղ, ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իր հերթին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գնտվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, սակայն իրականությունը լրիվ այլ է:

Այս հայտարարությունների ու գործողությունների ֆոնին իշխանությունները որոշում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, երբ ակնհայտ է նախագահի` բժշկական կենտրոնում գտնվելու անհրաժեշտությունը: Որոշել են իրենք, ոչ թե բժիշկները։ Չեմ ասում այն, որ անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բարձր անվտանգություն ունեցող բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, որի անվտանգության ամենամեծ ցուցիչը այն է, որ նախարարի` «ամեն ինչ վերահսկողության տակ է» հայտարարությունից հետո քանի ժամ անց հայտարարվեց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք։
Հ.Գ. Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ քան մտածել էիք..»:

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որևէ հայտարարություն չի անում, այլև հաջորդ օրը տալիս է հիմնավորում, թե ինչու Ադրբեջանը կարող է հատած լինել մեր սահմանը. Աննա Աբրահամյան. տեսանյութ Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» «Ներքին թուրքի» փնտրտուքը․ որտեղ գտնել նրանց Ադրբեջանական քարոզչական հնարքներ. պաշտոնապես հաստատեցին 12 զոհ ունենալու փաստը Կապիտալի վերաբշխումն սկսված է․ Եսայան եղբայրների անհավանական գործարքը Մոլորված ադրբեջանցիներն ու ագրեսոր հայերը. գերագույն հրամանատարի «մարդասիրությունը» Ընդդիմության դեմ նոր զենք կկիրառեն Զինված բախումներ՝ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում». ՀԱՊԿ-ն վերջապես նկատեց հայ-ադրբեջանական լարումը Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Իշխանությունը սարսափում է.մինչեւ երբ կձգի արտակարգ դրությունը «Թավշյա» թերմացքի վկան «Վախենո՞ւմ եք ճշմարտությունը բարձրաձայնել». Սյուզան Սիմոնյան Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունն ու վերսկսել բանակցությունները․ Մայք Պոմպեո Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ ուղիղ Տավուշում մարտական գործողությունների նվազման դինամիկան դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի․ Տիգրան Աբրահամյան Պարգևատրումներից կուրացածներ տղաներ և աղջիկներ, երբ բանակը փայլուն հաղթանակներ է տանում, դա ձեր հետ որևէ կապ չունի Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի կեղծ հայտարարությունը տարակուսելի և դատապարտելի է․ ՊՆ խոսնակ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ոճով զբաղված է ավանտյուրայով․ Աննա Աբրահամյան. անոնս Կտրվեն հատուցումներ. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ Գյումրիում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը «Ո՞ւր են ադրբեջանական «հզոր բանակի» զենքերը...». Ալիևի վարժեցրած հասարակությունն՝ ընդդեմ Ալիևի Թուրքիայի «քիթը խոթելու» փորձերը. ՀԱՊԿ-ի առաջին հակադարձումը՝ Անկարայի հոխորտանքներին haqqin.az-ը աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացնում է՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն» Պաշտոնանկություն և նոր նշանակում՝ Արցախում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրեն են «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ Ինչո՞ւ որոշվեց եկեղեցու պատմություն առարկայի ինքնուրույնության լիկվիդացումը և փաստացի դուրսմղումը իրականացնել հիմա, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, սահմանային լարվածություն, ինչի է ձգտում Ադրբեջանը: Հունիսի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ռազմական փորձագետ, գնդապետ Հայկ Նահապետյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, հայական կողմի պատասխանը, վարչապետի հայտարարությունները: Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Հուլիսի 14-ին ժամը 12:00 Փաաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ Լևանտի (Միջերկրական ծովի արևելյան շրջան) և Կովկասի տարածաշրջաններում, նաև Հայաստանի շուրջ զարգացող գործընթացների վերաբերյալ: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub