«Երբ տեսա Հայկ Մարությանի հիստերիկ արձագանքը՝ լուրջ մտահոգություն ունեցա»․ Նաիրա Զոհրաբյանն առողջություն և հավասարակշռություն է մաղթում Երևանի քաղաքապետին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը փնտրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և մի թեթև «սպրավոչկա» է ուզում նրանից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:

«Մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել՝ ինչպե՞ս և ինչո՞վ են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը: Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել՝ ոչ մեկդ, ոչ մի անգամ: Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում և ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է»,- մասնավորապես գրել էր պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի գրառմանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս քանի օրը համացանցում շատ տարօրինակ հայտարարություններ եղան՝ կապված նրա հետ, որ ուր է քաղաքապետը, քաղաքային իշխանությունները։ Հայտարարություն եղավ, թե ինչո՞ւ չեն նայում մեր մեծերին, մեր մեծահասակ համաքաղաքացիներին, ի՞նչ են անում։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծերի, մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ։ Քաղաքապետն իր աշխատանքի վայրում է, ամեն օր աշխատում է։ Եթե թե՛ քաղաքապետը, թե՛ թաղապետերը կամ փոխքաղաքապետերը ուղիղ եթերներ չեն անում, դա չի նշանակում, որ իրենք չեն աշխատում։ Ամեն քաղաքական գործիչ գործում է յուրովի։ Ես ուղիղ եթերներ չեմ մտնում։ Բայց այս մարդկանց լոգիկային որ հետևես, որ այս բամբասանքներն անում են, եթե այս տարվա մեջ 4-5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, նշանակում է՝ 4-5 անգա՞մ եմ աշխատել, մնացած ժամանակ տա՞նն եմ եղել։ Այսուհետև, սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատաոճն է։ Հարգելիներս, ձեր ֆեյսբուքյան գրառումներով դուք ոչ մի օգուտ չեք բերում մեր ժողովրդին։ Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կարանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս կորոնավիրուսը կպնում»,- ուղիղ եթերում ասել էր քաղաքապետը։

168․am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Հայկ Մարությանի պատասխանին՝ հետևյալն ասաց․ «Երբ ես տեսա Հայկ Մարությանի հիստերիկ արձագանքը, անկեղծ ասած՝ ես լուրջ մտահոգություն ունեցա նրա հոգեկան հավասարակշռության մասով։ Իսկապես, ցավեցի, մտահոգվեցի, որովհետև շատ լուրջ խնդիր է, երբ Երևանի քաղաքապետը կարող է նման անհավասարակշիռ վիճակում լինել։ Քաղաքական գործիչը կարող է լինել էմոցիոնալ, ինքս էմոցիոնալ քաղաքական գործիչ եմ, և շատ լավ է, որ քաղաքական գործիչն էմոցիոնալ է, որովհետև էմոցիոնալ գործիչը շատ ավելի մարդակենտրոն որոշումներ կարող է կայացնել, բայց երբ նման բարձրաստիճան պաշտոնյան անհավասարակշիռ է, սա արդեն լուրջ հետևությունների տեղիք է տալիս։ Նրա երեկվա վիճակը խստագույնս մտահոգիչ էր ինձ համար։ Ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են տարբեր ֆոբիաներ ունենալ, կարող են այնքան սիրել սեփական անձը, որ պարփակվեն տանը և տնից դուրս չգան, որպեսզի հանկարծ որևէ կերպ չառնչվեն շրջապատի հետ, հասկանում եմ, որ նարցիսիզմը լուրջ խեղում է, բայց երբ նման խնդիրներով տառապում է նման բարձրաստիճան պաշտոնյան, դա արդեն երկրի ղեկավարության համար լուրջ ահազանգ պետք է լինի՝ լուրջ հետևություններ անելու համար»։

Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին առողջություն և հավասարակշռություն մաղթեց․ «Ցանկանում եմ, որ նա սթափ գնահատի իրավիճակը, հասկանա, որ ինքն այնպիսի պաշտոնյա է, որ 24-ժամյա ռեժիմով՝ ոչ թե տնից՝ հեռախոսներով, այլ՝ իր աշխատասենյակում, պետք է զբաղվի Երևանի բազմաթիվ խնդիրներով։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել պարոն Մարությանին՝ իր ներքին ներդաշնակությունը և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար, ես՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, զուտ մարդասիրությունից ելնելով՝ դա պատրաստ եմ անել»։

դիտվել է 1323 անգամ
Լրահոս
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am