Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության` 57 էջանոց, անգլերենով գրված զեկույցը կառավարությունում է. վատ դրության մեջ մի դրեք վարչապետի խոսնակին

Երեկ 168.am-ում հրապարակված մեր հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել: Հոդվածում գրել էինք այն մասին, որ տեղեկություն ունենք, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

Նշել էինք, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ, եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի, և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել:

Չցանկանալով ներկայացնել միակողմանի տեղեկատվություն` զրուցել էինք Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանի և ՀՀ վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ:

ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց մեզ հեռախոսահամար կփոխանցի՝ ում հետ խոսել, ապա քիչ անց տեղեկացրեց, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ տվեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Ճիշտ է, հանուն արդարության՝ պետք է նշել, որ հետո Հայսեր Գասպարյանը մեզ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք անպայման կպատասխանեն:

Այ, այստեղ ուշադրություն… Հայսեր Գասպարյանը մեզ չասաց, որ զեկույց չունեն, կամ, որ նման բան չկա, այլ պարզապես մեր զանգից ու դրան հաջորդած իր զանգերի արդյունքում խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, ինչը մենք, իհարկե, կանենք: Մի փոքր կսպասենք, որ կարդան, մարսեն անգլալեզու 57 էջանոց զեկույցը, ապա կուղարկենք մեր հարցերը` ակնկալելով, որ կպատասխանեն:

Ի դեպ, այն, որ զեկույցը կա, Կառավարությունում է, որ այն 57 էջանոց է ու գրված է անգլերեն լեզվով, տեղեկացել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանից, ով, այնուամենայնիվ, որպես, թերևս, գիտակից ու ոչ պոպուլիստ պրոֆեսիոնալ, մեզ մանրամասներ չհայտնեց զեկույցի բովանդակության մասին: Թեպետ ասաց, որ կարող է ենթադրել` ինչ է այն պարունակում, սակայն նաև հավելեց, որ մինչև ամբողջը չկարդա, չթարգմանի ու մանրամասն չուսումնասիրի, չի կարող ոչինչ ասել, քանի որ ինքն այս թեմայով պետք է զեկուցի վարչապետին, ապա դրանից հետո միայն թույլատրելիի սահմաններում մեզ նաև մանրամասներ կհաղորդի:

Ավելորդ չէ նշել նաև, որ Հակոբ Ճաղարյանը 168.am-ին ասել էր, որ սա այն բանն է, որ հասարակությունն իրավունք ունի իմանալ:

Հիմա` այն մասին, թե ինչո՞ւ այսքանը հիշեցրեցինք մեր ընթերցողին:

Այսօր MAMUL.am-ը վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ, թե խոսքն ինչի՞ մասին է, կառավարությունը հարցը քննարկե՞լ է, կամ եթե ոչ, քննարկելո՞ւ է:

Վերջինս լրատվամիջոցին ասել է. «Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ, որն ամեն ինչ իր տեղը կդնի: Եկեք սպասենք պարզաբանմանը: Եթե դրանից հետո հարցեր կծագեն, ես կպատասխանեմ»:
Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, կառավարությունը կամ ՀՀ Քաղավիացիան Միջազգային ավիացիոն կազմակերպությունից համապատասխան փաստաթուղթը մինչ կորոնավիրուսի շրջա՞նն է ստացել, թե՞ դրանից հետո, Մ. Գևորգյանը նշեց. «Կառավարությունը որևէ փաստաթուղթ չի ստացել, սպասենք Քաղավիացիայի պարզաբանմանը»:

Պարոնայք ոլորտային պատասխանատուներ, վարչապետի խոսնակին վատ դրության մեջ մի դրեք: Նա այն պաշտոնյան է, որ, թերևս, ամեն ինչ պետք է իմանա, որ կարողանա նաև տեղեկատվությունը համապատասխան փաթեթավորմամբ ներկայացնել հանրությանը:

Կառավարությունում այդ փաստաթուղթը կա, կրկնում ենք, 57 էջ ծավալով, անգլերենով գրված, այս պահին ուսումնասիրվում է: Պահանջեք, թող տրամադրեն Ձեզ:

Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Քաղավիացիայի պետական կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ, փաստորեն, իրավիճակ է փոխվել երեկվա մեր հրապարակումից հետո, որովհետև դեռ երեկ իրենք ասելու բան չունեին ու զբաղված էին կորոնավիրուսի հարուցած խնդիրների լուծմամբ:

Ուժ ու կորով մեր ավիատորներին, նրանց համար հիմա, հիրավի, բարդագույն շրջան է, որովհետև ՔԱԿ երիտասարդ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը շատ լավ է, փաստորեն, տիրապետում ոլորտը խորը և համապարփակ կեղտի մեջ ընկղմելուց հետո դա գիտակցելու նրբագույն արվեստին ու խեղդվող նավը ժամանակին լքելու հմտությանը: Եվ հիմա դրա պատասխանը, փաստորեն, Քաղավիացիայի կոմիտեի ներկա դե յուրե ու դե ֆակտո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է տա:

Դժվար է ասել՝ արդյո՞ք ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից երբևէ կվերադառնա, թե՞ ոչ, իրողությունն այն է, որ Եվրոպայից Հայաստանը զեկույց ունի, որի հետևանքները կարող են աղետալի լինել ոլորտի համար:

Հ.Գ. Ինչ էլ լինի՝ Տաթևիկ Ռևազյանին մաղթում ենք բարի ազատում և երջանիկ մայրություն:

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am