Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության են եկել երկրորդ փուլի շուրջ
Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշնակված է ապրիլի 14-ին: Մեր տեղեկություններով՝ հնարավոր է երկրորդ փուլ տեղի չունենա: Մամուլում գրվեց, որ ամենաշատ ձայն ստացած Արայիկ Հարությունյանը ընտրությունից հետո շտապել է Երեւան ու հանդիպել Նիկոլ Փաշինյանին, մեր տեղեկություններով՝ նույնն արել է նաեւ Մասիս Մայիլյանը եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում կարծես համաձայնության են եկել, որ երկրորդ փուլ չանցկացնեն: