Ամոթալի վիճակ. Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահանձնել ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ջավախքցի երիտասարդին

Ապրիլի 2-ին, երբ ՀՀ-ն, Արցախը և ամբողջ հայությունը ոգեկոչում էին Ապրիլյան քառօրյայում ընկած մեր հերոսների հիշատակը, ՀՀ դատախազությունը հանդես եկավ աննախադեպ մի քայլով` որոշեց տարիներ առաջ ՌԴ-ում ազգային հողի վրա ադրբեջանացու մահվան մեջ մեղադրվող հայ երիտասարդին արտանաձնել ՌԴ:

Yerkir.am-ը գրում է, որ 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ և բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին և, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած և ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։

Նույն օրը` ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

 Միսաք Լազարյանի փաստաբան Արկադի Գևորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել, որ իր պաշտպանյալը 2012 թվականից գտնվում է ՀՀ-ում և ՀՀ նախկին իշխանությունները, իմանալով ազգամիջյան հողի վրա կատարված այս դեպքի մասին, ի պատիվ իրենց, ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ ձերբակալելու Միսակ Լազարյանին։
«Երբ սպանության գործով ռուսները հարուցեցին քրեական գործ՝ Միսակ Լազարյանի և մյուս տղայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, բայց որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ ՀՀ նախկին իշխանությունների օրոք իրավապահ մարմինները պարտավոր էին օրենքի տառին համապատասխան քայլեր ձեռնարկել, բայց չեն արել, որովհետև թասիբ ունեին՝ հաշվի առնելով, որ դեպքը կապված է ադրբեջանցու հետ»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը հանցավոր հակումներ չունի, չի կրում քրեական ենթամշակույթ։

2019 թ., արդեն այս իշխանությունների օրոք, ԱԱԾ-ն տեղեկացնում է ռուսական կողմին՝ նշելով, որ Լազարյանը գտնվում է Հայաստանում, և, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է ստորագրությունը չհեռանալու մասին, «Միսակ Լազարյանին չեն կարող պահել ՀՀ-ում»։ Նման դեպքերում, ըստ փաստաբանի, ՌԴ իրավապահ մարմինները դիմում են դատարան՝ փոխարինելու խափանման միջոցը և պահանջում հետ ուղարկել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Լազարյանին։
Փաստաբան Գևորգյանն ասել է, որ մինչ օրս ապաստան ստանալու հարցին լուծում չի տրվել, սակայն ՀՀ դատախազությունը ցանկանում է նրան ամեն գնով կալանքի տակ պահել՝ հանձնելու նպատակով։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով` 3-6 ամիս տևում է այդ գործընթացը։ Այդ ընթացքում ՀՀ դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տղային կալանքի տակ պահի՝ այն դեպքում, երբ պաշտպանյալը երբեք չի խուսափել ներկայանալ, նրա բնակության վայրը հայտնի է, այդուհանդերձ, Միսակ Լազարյանին ձերբակալել են։ Սկսած ձերբակալման պահից՝ ամեն բան ապօրինի է. ՌԴ քաղաքացի է, դատական լեզվին չտիրապետող անձի նկատմամբ հենց առաջին վայրկյանից պարտավոր էին թե՛ թարգմանիչ, թե՛ պաշտպան հրավիրեին։ Ես ներգրավվել եմ միայն ձերբակալման երրորդ օրը, հաջորդ օրը գնացել ենք դատարան, և կայացվել է 40 օրով կալանավորման որոշում»,- նշեց Գևորգյանը։
Ապրիլի 2-ին դատախազությունը մտավ դատարան, պահանջեց որ երկու ամսով արդեն կալանավորեն, մինչ ՌԴ արտահանձնման հարցերը լուծեն։ «Մի կողմ թողնենք սույն քրեական գործի ռասսայական, ազգային բնույթը։ Այդքան ամոթ չունե՞ք, ապրիլի 2-ին՝ զոհերի հիշատակի օրը, մարդ եք կալանավորում ադրբեջանցի սպանելու համար։ Դատարանը առանց աչք թարթելու, առանց ամոթ զգալու բավարարում է դատախազության միջնորդությունը։ Խափանման միջոց կիրառվում է այն ժամանակ, երբ անձը խուսափում է պատասխանատվությունից, դատաքննությունից, կան նոր հանցանքներ կատարելու հնարավորություններ և այլն, իսկ այս անձի դեպքում նման տեղեկություն չկա. պաշտպանյալի մշտական բնակության վայրը հայտնի է, ապրում է 80-անց տատիկի հետ, որին նաև խնամում է։ Անձը ինքնակամ ներկայացել է, ո՞րն է խնդիրը, որ ցանկանում եք նրան տեսնել անազատության մեջ, առավել ևս, որ 15 օրից ավել տղան հացադուլի մեջ է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Լազարյանի իմունային համակարգը թուլացել է, և այսօր արդեն ՔԿՀ-ներում կան կորոնավիրուսի տարածման դեպքեր։

Ժամանակին, երբ նախկին իշխանությունները արտահանձնեցին Գյումրիում դաժանաբար ողջ հայ ընտանիքի սպանությունը կատարած Պերմյակովին, հետո նաև գյումրեցի հավաքարար կնոջը սպանած զինվորականին, այսօրվա իշխանավորները, որոնք այն ժամանակ ընդդիմություն էին, վայնասուն էին բարձրացրել, թե ինչու է մեր պետությունը երթարկվում ՌԴ իրավապահների պահանջներին, ինչու հանցագործին չենք դատում մեր երկրում: Այդ ինչու է հանկարծ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար կյանքի նպատակ դարձել ջավախքցի երիտասարդի արտահանձնման փաստը, և ինչու է նա միանգամից կալանք պահանջել երիտասարդի համար, այն դեպքում, երբ նրա մեղքը դեռ դատարանում ապացուցված չէ, իսկ նա վերջին 8 տարում, ապրելով Հայաստանում, հանցավոր որևէ արարք չի կատարել, չի փորձել նաև փախչել:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այդ նույն ՌԴ իրավապահները Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տարբեր հանցավոր արարքների մեջ մեղադրվող ՀՀ նախկին պաշտոնյաներին հրաժարվել է վերադարձնել Հայաստան: Սա իսկապես շատ ամոթալի և անթասիբ քայլ է ՀՀ իշխանության կողմից: Ասում են` հանցագործությունն ազգություն չունի: Ով է ասել, որ չունի. մոռացել եք, թե ինչպես Ալիևը հերոսի կոչում տվեց հայ սպային կացնահարած ադրբեջանցի ստահակին: Դեմոկրատիայի և մարդու իրավունքների հայրենիք համարվող Ֆրանսիայում օրերս կորոնավիրոսի հետևանքով մահացած մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանը ժամանակին պաշտպանել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների դատը Եվրոպական դատարանում` ցույց տալու համար, որ նրանք մարդասպաններ չեն:

Հայ-ադրբեջանական բախման հետևանքով ազգային հողի վրա կատարված սպանության հանդեպ Հայաստանում կարող էր առաջին պլան մղվել տարբեր մեղմացուցիչ հանգամանքներ` սկսած անհրաժեշտ պաշտպանությունից, վերջացրած Լազարյանի ծեր տատիկին խնամելու հանգամանքը: Չլինի՞ Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Դավթյանը հույս ունեն ետ ստանալ ՌԴ-ում թաքնվող նախկին իշխանավորներին` ջավախքցի երիտասարդի դիմաց: Եթե այո, կնշանակի հանցագործությունը ազգություն չունի, բայց քաղաքական պատկանելիություն ունի:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 29689 անգամ
Լրահոս
Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am