Վարչապետը՝ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետի մասին
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախազգուշացրել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը դեռ չի անցել, ամենաբարդ սցենարը չի կարելի բացառել: Նա շեշտել է, որ իշխանությունները անհրաժեշտ ջանքեր են գործադրում համաճարակի պայմաններում: Միշուստինը նաեւ մարզպետներին հորդորել է ապավինել կորոնավիրուսի վերաբերյալ բացառապես «Ռոսպոտրեբնադզոր»-ի կարծիքին:
Ապրիլի 2-ին ազգին ուղղված իր հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամբողջ ապրիլը երկրում ոչ աշխատանքային է լինելու: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել: Նա հատկապես լուրջ է անվանել իրավիճակը Մոսկվայում: