Ոմանք միմյանց ձեռք են մեկնում, իսկ ԱՄՆ-ը օրհասական պահին հաշիվներ է մաքրում

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կառավարությանը բանակցություններ սկսելու կոչ է արել: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է արագ համաձայնության գալ Իրանի հետ: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները պետք է «պարզապես կապ հաստատեն»: «Ես կարծում եմ, որ նրանք հպարտ մարդիկ են, և նրանց ղեկավարությունը նույնպես հպարտ է: Հպարտ, ինչպես բոլորս», – հավելել է Թրամփը: Նա նաև շեշտել է, որ ամերիկյան իշխանությունները թշնամական հարաբերությունների կողմնակից չեն: ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ Իրանի կողմից թշնամության դրսևորման դեպքում «նրանք շատ կզղջան դրա համար»:

Միևնույն ժաման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին «բարձր գնով» է սպառնում, եթե նա հարձակվի Իրաքում ամերիկյան զորքերի վրա։ «Ըստ որոշ տեղեկատվության՝ Իրանը կամ նրա վստահված անձինք թաքնված գրոհ են պլանավորում ամերիկյան զորքերի և/կամ ակտիվների վրա Իրաքում։ Եթե դա տեղի ունենա, Իրանն իսկապես շատ բարձր գին կվճարի»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Միացյալ Նահանգները, որը Իրանում ստեղված ծանր պայմաններում, երբ կորոնավիրուսով վարկվածների թիվն արդեն անցնում է 53 000-ը, իսկ մահերի թիվը մոտենում է 3300-ի, շարունակում է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներին: Այս օրերին Իրանը չի կարողանում անգամ այլ երկրներից օգնություն ստանալ:

Իրանը պատերազմ չի սկսի, սակայն կգործի ինքնապաշտպանության նպատակներով, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Իրանը «գաղտնի հարձակումներ» է պատրաստում Իրաքում ամերիկյան զորքերի դեմ: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը գաղտնի ստում է և սպանում, Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակներով: Իրանը պատերազմ չի սկսի, սակայն դաս կտա նրան, ով կսկսի»,- գրել է նա Twitter-ում:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու մեղադրանքներն անհիմն են, և որ Իրանը պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր շահերը:
Նկատենք, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը և Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը երկրի իշխանություններին կոչ են արել Իրանի դեմ պատժամիջոցները հանել: Ըստ՝ Independent-ի ամերիկացի 30 քաղաքական գործիչների ստորագրած բաց նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկվում է Իրանին հումանիտար աջակցություն ցույց տալ, իրավիճակը վատթարացնելու փոխարեն: «Իրանցի ժողովրդի կարիքի ժամին պատժամիջոցների սահմանումը շարունակելու փոխարեն, համառորեն կոչ ենք անում ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի այս արտակարգ իրավիճակի շրջանում կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ որպես իրանցի ժողովրդի հանդեպ հումանիտար ժեստ՝ նրանց վիրուսի դեմ ավելի լավ պայքարել թույլ տալու համար»,- նշված է նամակում:

«Մենք ԱՄՆ-ին խրախուսում ենք ուղղակիորեն օգնություն փոխանցել իրանցի ժողովրդին՝ նրան աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես արել են շատ այլ երկրներ: Այս քայլերի իմաստով արդեն նախադեպ եղել է, երբ Ջորջ Բուշի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները և Իրանին օգնություն փոխանցեց 2003 թվականին Բամայի մոտ մահաբեր երկրաշարժից հետո»,- նշված է ամերիկացի քաղաքական գործիչների կոչում: Նամակը հրապարակվել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից գրեթե մեկ շաբաթ հետո, որոնց ցանկի մեջ են մտել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված անձինք և ընկերություններ:

Կորոնավիրուսն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում էլ ցուցադրում է ծանր իրավիճակ: China Media Group- ը (CMG) հանդես է եկել հրապարակմամբ կորոնավիրուսի համաճարակի շրջանակում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ China Media Group լրատվամիջոցի հրապարակած հոդվածն ընդգծում է COVID-19- ի համաճարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության ու համագործակցության կարևորությունը: Հոդվածը նշում է, որ չնայած այս օրհասական պահին, ԱՄՆ շարունակում է գնալ առճակատման Չինաստանի դեմ՝ տեղի տալով ապակառուցողական ուժերի ցանկությանը խափանելու երկկողմ համագործակցությունը հիվանդության դեմ պայքարում:

Ըստ հրապարակման՝ New York Times- ի հոդվածում Սպիտակ տան նախկին ներկայացուցիչ և ծայրահեղ աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող Սթիվ Բենոնը խոսում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «տեղեկատվական և տնտեսական թեժ պատերազմի» մասին: Ավելին, նա պնդում էր, որ Չինաստանի կառավարությունը «սպառնալիք է Չինաստանի ժողովրդի և աշխարհի համար», նշում է չինական լրատվամիջոցը:

Պարբերականը նշում է, որ վարակիչ հիվանդությունների ԱՄՆ առաջատար փորձագետ դոկտոր Էնթոնի Ֆաուչին նշում է, որ երկիրը, հավանաբար, կառերեսվի միլիոնավոր COVID-19 դեպքերի և 100,000-ից մինչև 200,000 մահերի հետ այս համաճարակի ընթացքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնում է իր մտահոգությունները: Երկրում շատ մարդիկ կոչ են անում համագործակցել Չինաստանի հետ, քանի որ այն կարող է տրամադրել բժշկական պարագաներ և վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ տեղեկատվություն: Շատ գործիչներ ընդգծում են, որ Չինաստանի հետ հակադրությունը թուլացնում է վիրուսի դեմ պայքարը:

Իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Սի Ծինպինը և Դոնալդ Թրամփը եկել են համաձայնության, որ երկու երկրները համատեղ պայքարեն համաճարակի դեմ: Թրամփը խոստացավ անձնական ջանքեր գործադրել ՝ ապահովելու համար վիրուսի դեմ պայքարի բնականոն աշխատանքը երկու կողմերի միջև: Այս համաձայնության շրջանակում Չինաստանը վերջերս Նյու Յորք ուղարկեց բժշկական պարագաներ: ԱՄՆ նախագահն այստեղ տիրող իրավիճակը գնահատել էր «սարսափելի»: Լրատվամիջոցը շեշտում է՝ ամերիկացիները չպետք է ծանր գին վճարեն որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու գործողությունների համար:

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդ նույն քաղաքական գործիչները կարող են չարաշահել բարի կամքի դրսևորումները և հակաքարոզչություն իրականացնել:
Այս պահվածքը անհարկի շեղում է ստեղծում երկկողմանի համագործակցության հարցում, նշում է լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ պետք է խուսափել նման դրսևրումներից: Դա ոչ միայն վտանգավոր է ամերիկացիների առողջության և անվտանգություն համար, այլև երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ անորոշություն է ձևավորում Պեկին-Վաշինգտոն հարաբերություններում, որը կարող է վնաս հասցնել հենց Միացյալ Նահանգների շահերին, եզրակացնում է China Media Group լրատվամիջոցի հրապարակումը:

Հատկապես ԵՄ տարբեր երկրներ այս օրերին միմյանց օգնության ձեռք են մեկնում՝ դեղորայք ուղարկում, անհրաժեշտ բուժասարքավորումներ, նույնիսկ վարակակիրներ են տեղափոխում՝ այլ երկիր բուժման նպատակով, մինչդեռ ԱՄՆ-ը շարունակում է ուժի դիրքերից հանես գալ, միաժամանակ երկրներին հրավիրելով բանակցությունների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Թորոսյանը Փաշինյանի ձեռքը դիմակ կտա ու քարշ կտա միջազգային դատարաններ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված Հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը ՍԴ-ն կքննի՞ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, թե՞ ոչ Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին.Ռոբերտ Քոչարյան (video) Կենտրոնական բանկի դիմաց իրավիճակը կրկին լարված է. Տեսանյութ Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ Թվանկարչություն հեղափոխական վրձնով․ ում համար է Փաշինյանի «կտավը» Այս իշխանությունը եկեղեցին քանդող դեգեներատ է.Միհրան Հակոբյան (video) Նոր քաղաքապետ է ընտրվել «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես... ախպեր ջան». լուսանկարներ «Իշխանությունն անցել է գործի․․․ Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք…»․ Գաղտնալսել են Գեւորգ Պետրոսյանին ««Եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք, ասենք, Նախիջևանը ազատագրեք». Անժելա Էլիբեգովա Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում Արտակարգ դեպք Երևանում Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեհամակարգի նկատմամբ և կարող է բերել ազգային նկարագրի կորստի ու հայաթափման․ Ավետիք Չալաբյան Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Ես ու իմ նմանները պարտավոր չենք զոհ գնալու հիմար, անխելք ու անպատասխանատու մարդկանց լկտի քմահաճույքներին. Սամվել Սևադա Նիկոլի զոմբիները մի օր Նիկոլին էլ են հայհոյելու, չեմ կասկածում Եթե Ֆրունզիկը տրանսվեստիտ լիներ, կրթության նախարարը ուրախությամբ կֆինանսավորեր նրա կյանքի մասին պատմող ֆիլմ Իհարկե, մեծ սխալ էր Արամոյի՝ 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայներ․ Արամոյի հարազատ եղբայր Սերժ Սարգսյանը ծրարով փող տվեց Արամոյի կնոջը, որ տուն գնեն Էյ դուք վերևներում, անգամ շշուկով չխոսեք....
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub