Վիտալի Բալասանյանի թիմն ում կպաշտպանի երկրորդ փուլում

Արցախի Հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Արցախի քաղաքացիներին, որտեղ նշել է, որ ընտրությունների երկրորդ փուլում չեն պաշտպանելու որեւէ թեկնածուի: Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ արցախցիներ

Արցախի իշխանություններն ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգների մասին մեր զգուշացումները՝ չհետաձգեցին ընտրությունները։ Այս հարցում, թերևս, կար նաև կողմնակի շահագրգռվածություն։ Եթե հանկարծ հետագայում պարզվի, որ խնդիրներ են եղել ու դրանց վրա, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուշադրություն չի դարձվել, ապա բոլոր մեղավորները պետք է իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրեն դրա համար։

Թե որքանով համաճարակի հնարավոր տարածման ֆոնն ազդեց ընտրությունների որակի և ընտրողի վարքագծի վրա, արդեն էական չէ։ Էականն այն է, որ քաղաքական հաշվարկն ավելի կարևորվեց թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի պաշտոնական կաբինետներում։ Սա արժե արձանագրել պատմության համար։

Ես հուսով եմ, որ ընտրական գործընթացը չի վնասել մեր քաղաքացիների առողջությանը։ Հիմա էլ եմ կոչ անում իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդի առողջապահական անվտանգության ապահովման համար։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա ես՝ որպես նախագահի թեկնածու, և «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք չտրվեցին փողի գայթակղությանը, անտեսեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև չընկան արկածախնդրության և դրսից հրահրվող կասկածելի գործընթացների հորձանուտի մեջ՝ քվեարկելով հանուն անվտանգության և արդարության ապահովման։
Ես կարևորում եմ ինձ և «Արդարություն» կուսակցությանը տված ամեն մի քվեի ուժն ու արժեքը։ Մեր ստացած հազարավոր ձայները պարտավորեցնող են։

Մենք ընտրություններին մասնակցում էինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Ես և իմ թիմը, սիրելի՛ արցախցիներ, հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր տված քվեին մենք տեր ենք կանգնելու և՛ որպես խորհրդարանական խմբակցություն, և՛ որպես քաղաքական դաշտում իր զգալի տեղն ունեցող քաղաքական ուժ։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։

Մենք կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից։ Պաշտոնն անցողիկ է, իսկ մեր երկրի շահը՝ մնայուն։

Աստված պահապան բոլորիս»։

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am