Երևանի ավագանու անդամը հեգնանքով է վերաբերվել Թբիլիսիում իրականացվող ախտահանման աշխատանքներին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում հեգնանքով է վերաբերվել Թբիլիսիում իրականացվող ախտահանման աշխատանքներին։
«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»,-գրել է նա: