«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն դատարկ է. հիվանդանոցը պատրաստվում է ընդունել կորոնավիրուսով վարակակիրներին (video)
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի»․ Կառավարության նիստում երեկ հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն և հիմա Հայաստանում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով»,-ասաց նա:
Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։
«Հաշվի առնելով թվերի մեծացումը, որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն է, որն այսօր ամբողջությամբ կդատարկվի ու կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։ Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ»,- ասաց Թորոսյանը։
hayeli.am-ին են փոխանցել կադրեր, թե ինչպես են վառվում հիվանդանոցի միայն ռեանիմացիայի և նեյրովիրաբուժական բաժանմունքների լույսերը: Շենքի մյուս լույսերն անջատված են, քանի որ շենքը գրեթե ամբողջությամբ դատարկված է: