Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը

Փաստը գրում է. «Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ Խնդիրն այն է, որ գազի սակագինը լուրջ սոցիալական խնդիրների հետ է կապված, և դրա բարձրացումը կարող է պատճառ դառնալ, որ հանրապետությունում շղթայական թանկացումների ալիք սկսվի, իսկ թանկացումների արդյունքում ավելի է բարդանալու քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը։

Այդ է պատճառը, որ գազի գնի բարձրացման թեման դեռևս անցյալ տարվանից բուռն քննարկումների առարկա է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, և, ըստ էության, սակագինը մնաց նույնը, քանի որ բնակչության համար թանկացումը չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին:

Դրանից հետո իշխանությունները հանրությանը հավաստիացնում էին, թե գազի գինը մինչև 2020 թվականի գարուն չի թանկանա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը: Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է:

Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով:

Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ և առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում։ Առանց այն էլ ներկայումս երկրում սոցիալ-տնտեսական դրությունը բարվոք չէ՝ կապված արտակարգ դրության, համավարակի տարածման և տնտեսության որոշ ճյուղերում գործունեության դադարեցման հետ, ու տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունը զգալ կտան նաև ամռան ամիսներին։

Եթե սոցիալ-տնտեսական դժվարությունների խնդրին էլ գումարում ենք ամռանը գազի թանկացումը, ապա կարելի է կանխատեսել, որ բնակչության ապրելակերպի կտրուկ վատացում է տեղի ունենալու, սոցիալական լարվածության աճ է նկատվելու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 471 անգամ
Լրահոս
«Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am