Ա՛յ Նիկոլ, ա՛յ ողորմելի, ամոթի տարրական զգացում չունես․ Պարույր Հայրիկյան (video)

 

Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր դեռ համարում են, որ կարող եմ մեր երկրին պիտանի լինել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով օրերս Միացյալ Նահանգներից Հայաստան շտապ վերադառնալուն։

Հարցին՝ ինչու՞ էիք մեկնել ԱՄՆ և ինչպե՞ս կորոնավիրուսի տարածման ու փակ սահմանների պայմաններում վերադարձաք հայրենիք, Պարույր Հայրիկյանը պատասխանել է․ «ԱՄՆ էի մեկնել գիրք հրատարակելու ու ֆիլմ նկարահանելու նպատակով։ Բայց, երբ զգացի, որ կարող են ճանապարհները փակվել, ես շտապեցի Հայաստան վերադառնալ»։

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ կային մարդիկ, ովքեր իրեն ասում էին՝ շուտ վերադարձիր հայրենիք, իսկ կային մարդիկ էլ, ովքեր նշում էին՝ չգիտե՞ս, որ այս ազգի ազգային հերոսների մեծ մասը հայրենիքում չի ավարտում իր կյանքը․ «Ես չեմ կարծում, որ հայրենիքից հեռու հնարավոր է այնքան պիտանի լինել հայրենիքին, որքան սեփական հողում»։

Դիտարկմանը, որ բավականին կոշտ էիք արտահայտվում Հայաստանի Կառավարության իրականացրած քայլերին, Պարույր Հայրիկյանը նշել է․ «Ամենախիստ քննադատություն կատարելիս՝ ես փորձում եմ առաջնորդվել ճշմարտությամբ։ Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա երկրում իշխանության ճյուղերը պետք է լինեն տարանջատված։ Երբ իշխանությունը ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություն է իրականցնում նրա համար, որ այդ կառույցն իրենց կամակատարը չէ, ապա մենք պետք է ուրախանանք, որ ունենք նման դատական համակարգ, որը չի ենթարկվում գործադիրին»։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ այլ բան է կամակատար չլինել, այլ բան է հանցագործություն իրականացնելը։

Հայաստանում ու ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում հետաձգվեց Սահմանադրական բարեփոխումների նպատակով նշանակված հանրաքվեն։

Հարցին՝ իսկապե՞ս միայն կորոնավիրուսն էր պատճառը, ԱԻՄ առաջնորդը նշել է․ «Սահմանադրական դատարանի վերաբերյալ առանձին հանրաքվե անելը՝ Սահմանադրական կարգը խախտող գործընթաց է։ Կորոնավիրուսի պատճառով, բնականաբար, պետք է հանրաքվեն հետաձգվեր, բայց ճիշտ է նշել նաև, որ տիեզերքը ստիպեց մեր իշխանություններին խելքի գալ»։

Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ մասնավոր հանրաքվեն պետք է չեղարկվել և պետք է հանրաքվեի դրվի Սահմանադրությունը փոխելու հարցը։

Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով խորհրդարանում վերին օրերին ընդունված աղմկահարույց օրենքի նախագծերին ու իշխանական պատգամավորների ելույթներին, ասել է․ «Այդ պատգամավորների ելույթները լսելիս՝ ես մտածում եմ, որ այստեղ խոսեց պարգևավճարը կլինի։ Քաղաքացիներից կոպեկ առ կոպեկ հավաքված գումարը գնաց-հասավ ընչաքաղցներին, ովքեր փրփրակալած դեմքերով ասում են՝ մենք ընտրյալներ ենք»։

Պարույր Հայրիկյանն ամոթանք տվեց նման ելույթներ ունեցողներին՝ նշելով իր քաղաքական անցյալն ու այսօր խորհրդարան անցած շատ պատգամավորներինը։

դիտվել է 9329 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am