Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին
«Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է: Մեզ մոտ երկրում իրավիճակը բարդանում է, եւ աշխարհում էլ կորոնավիրուսի հետ կապված շատ բարդ իրավիճակ է: Ռուսաստանում կարանտինի մեջ է 3,3 մլն մարդ։ Զննման մեջ է ընդահանուր 1777 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 292 740 մարդ»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ կառավարության անդամների հետ տեսախորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի առաջնորդը նաեւ հայտնել է, որ ռուսաստանցիների զգալի մասը, որը մշտական բնակվում է արտասահմանում, այժմ վերադառնում է ՌԴ։ Պուտինը ենթադրել է, որ նրանց համար հեշտ չի բժշկական օգնություն ստանալ այն երկրներում, որտեղ ապրում են։