Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են խոսել
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է , որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կարգավորման ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործման մասին:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը սիրիական ճգնաժամի կարգավորման առարկայական հարցերի շուրջ, այդ թվում՝ 2020թ. մարտի 5-ին ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածունների իրագործումը՝ ուղղված Իդլիբում իրավիճակի կայունացմանը: Կողմերը միմյանց տեղյակ են պահել նաև կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպաատակով իրականացվող մջոցառումների մասին», - ասված է հայտարարության մեջ: