ՀԱՊԿ-ի ձայնը վերջապես լսվեց սահմանային լարվածության համար. Մինսկի խումբը դեռ լուռ է

Ղարաբաղում երեկ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։

Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությունում նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին և տարրերին համապատասխան։ «Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համանախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար` համանախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», - ասված է հայտարարությունում։

Մշտապես, Արցախում բոլոր ընտրությունների առիթով միջնորդները հանդես են գալիս նմանատիպ հայտարարությամբ: Սակայն, զարմանալին այն է, որ նրանք նույն օպերատիվությամբ չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքներին, դիվերսիոն փորձերին ու կրակահերթերին:

Հիշեցնենք, որ օրերս թիրախավորվել էին Բաղանիս և Ոսկեվան գյուղերը. վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա:

Ի դեպ, այսօր ՀԱՊԿ-ից արձագանք եղավ, ըստ ամենայնի կառույցին ուղղված քննադատությունների ֆոնին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:

Իր հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,-հայտարարել է Փալոնը՝ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում:

Նա նաև նշել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը:
Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնին՝ իր առաջնորդության համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին ՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3054 անգամ
Լրահոս
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը Աշխատողների թվերը չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին. Արմեն Մինասյան Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Քրիստինե Մելքոնյանը հեռացել է պաշտոնից Վարչապետը մեկ մեթոդ գիտի Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Զոհրաբ Մնացականյան Երևանում հերթական անգամ թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը «Գազպրոմ»-ը որ երկրի համար կնվազեցնի գազի սակագինը Չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան Անհասցե մեղադրանքների վնասը (տեսանյութ) Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ Ավտովթարից 4 զինծառայող է մահացել Ինչպես է վարակը տարածվում աշխատավայրում․ Արսեն Թորոսյան Բոլոր պատասխանատուները կկանգնեն դատարանի առջև Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել Կորոնավիրուսը 100 տոկոսով չեզոքացնելուց հետո հնարավոր է նորից բռնկում. Հայկ Մանասյան. անոնս Արցախը հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ է. Վիտալի Բալասանյան Ինչու՞ են համաճարակի տարածմանը զուգահեռ նվազում օրական արվող թեստերի քանակը Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. արդեն սկսվել են ռեյդեր. Ն. Փաշինյան «ԿԱՄՔ»-ի Արթուր Ալեքսանյանը ազատ է արձակվել Թամրազյանին պահանջ եմ ներկայացրել, որ հաշվետվողականություն լինի սպորտի հարցով․ Ջուլֆալակյանը մանրամասներ պատմեց երեկվա փակ նիստից (video) Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում Բոլորիս համար արդեն հասկանալի է, թե որտեղից են աճում Նիկոլի թվի պղծությունների ոտքերը /լուսանկար/
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...