Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվել է 115 մարդ
Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ ռուսական մայրաքաղաքում կորոնավիրուսից ապաքինվել է 115 մարդ։
Ինչպես ասել է` միայն վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվը ավելացել է 45-ով։ Նրանք բոլորը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։