Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները

Վերջին երկու տարում այնքան չարաշահեցինք աննախադեպ բառը, որ իսկապես հայտնվեցինք աննախադեպ վիճակում: Ընդ որում, համարյա ամբողջ աշխարհի հետ միասին: Համաճարակը դեռ հաղթահարված չէ, բայց արդեն առաջնային թեմա են դառնում վիրուսի տնտեսական հետևանքները:

Հասկանալի է՝ իրար ետևից պատուհասվեցին աշխարհի երեք խոշոր տնտեսությունները: Սկզբից չինականը, ապա եվրոպականն ու հետո ամերիկյանը: Իրավիճակն իսկապես աննախադեպ է։ Հետևաբար յուրաքանչյուրը փորձում է իրավիճակից դուրս գալու ինքնուրույն ելք գտնել:

Իրավիճակն ավելի բարդ է Եվրամիությունում: Այստեղ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր տնտեսության համար առանձին է ծրագրեր մշակում: Ընդհանուր լուծում-դեղատոմս չկա: Ճիշտ այնպես, ինչպես մեր տարածաշրջանի երկրների պարագային:

Կորոնավիրուսի դեմ առաջինը կոշտ քայլեր ձեռնարկեց Վրաստանը: Արտակարգ դրության սկզբում տնտեսական հարցերին համարյա ուշադրություն չէին դարձնում, ինչպես մեր երկրում և ինչպես ամենուր: Բայց տնտեսությունն անորոշ վիճակում երկար «դիմանալ» չի կարող: Նաև այն պարզ պատճառով, որ տնտեսությունն է ապահովում հասարակության հանապազօրյա հացը: Ուստի վրաց պաշտոնական, մասնագիտական ու սովորական լրատվությունում կամաց-կամաց գրվեց տնտեսության ոլորտում կատարվող քայլերի մասին: Ինչպես ամենուր, իշխանություններն այս երկրում էլ խոստանում են «արհավիրքը» կանխելուց հետո հնարավորինս օգնել բիզնեսին: Բայց քանի դեռ համաճարակը կանխված չէ, իշխանություններին օգնելու մասին իրական հայտարարություն հենց տնտեսոււթյունն է անում: «Վրաստան բանկը» մարտի 27-ին խոստացավ իր միջոցներով ձեռք բերել 20 հազար թեստ, արհեստական շնչառության 10 սարքավորում, 50 հազար դիմակ, 60 հազար ձեռնոց: Ձեռք բերել, ներկրել ու տրամադրել կառավարությանը: Հաջորդը «TBC բանկն» էր՝ 10 հազար արագ՝ «էքսպրես» թեստի խոստումով: Կառավարությունն իր հերթին հայտարարեց, որ երկրում հացի խնդիր չկա ու խոստացավ ապրիլ ամսվա բոլոր տեսակի թոշակները վճարել մարտի վերջին շաբաթվա ընթացքում:

Մեր տարածաշրջանի համար բնորոշ քայլերից է այն, որ վրաց իշխանությունները բոլորի նման բնակչությանը կոչ են անում մնալ տանը, իսկ գնում-վճարումներ կատարել անկանխիկ: Վրաստանում իշխանությունների որոշմամբ փակվել են վարկ տրամադրող կազմակերպությունները, կանխիկ գումարով վճարային ծառայություններ մատուցող բոլոր գրասենյակները և բոլոր փոխանակման կետերը: Տարադրամի փոխանակման կետերի փակվելու որոշումը ինչ-որ իմաստով սպասելի էր: Տնտեսական կարանտինի պայմաններում ազգային վճարամիջոցը արժեզրկվում էր: Մարտի 9-ին ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 2.7 լարի էր, մարտի 16-ին՝ 3 լարի, մարտի 26-ին՝ 3.45: Հետո ֆինանսական իշխանություններին հաջողվեց զսպել ազգային վճարամիջոցի արժեզրկումը: Ավելին, մարտի 31-ին (երբ որոշվեց փակել փոխանակման կետերը) փոխարժեքը նվազել էր՝ 3.27 լարի: Կարճ ասած, վրաց իշխանություններն իրենց որոշումներում ինքնատիպ չեն՝ փակում են ինչ հնարավոր է և խոստանում են հետո օգնել: Օգնել թե՛ խոցելի խմբերին, թե՛ բիզնեսին, թե՛ կարիքավորներին:

Խորհրդային մամուլին կարոտած հասակակիցներիս ու դրա ինչ լինելը չիմացող երիտասարդներին (առանց չարախնդալու) խորհուրդ եմ տալիս կարդալ ադրբեջանական լրատվամիջոցներ: Միայն վերնագրերը զգլխիչ են (ներողություն, եթե գրաբարս անպատեհ նկատեցիք): Վերնագրերը համարյա հոդվածի ծավալ ունեն: Օրինակ՝ «Ադրբեջանը պանդեմիայի դեմ պայքարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» կամ «Մեր կառավարությունը տնտեսության 4 խոշոր ոլորտների և 20 ուղղությունների աջակցության ծրագիր է մշակում»: Ապա՝ «Իշխանությունները կվերանայեն պետբյուջեն՝ սոցիալական բոլոր պարտավորություններն անմնացորդ կատարելու նպատակով»: Այստեղ նույնիսկ նավթի գնանկումը չեն վերլուծում: Իսկ ազգային վճարամիջոցի «շաբաթական փոխարժեքը» հաշվետվությունը բացել պետք չէ՝ բոլոր օրերին նույն թվերն են:

Կարելի է մեր հարևանների մոտ արձանագրված իրավիճակը համադրել մեր ու այլոց մոտ կատարվող գործընթացների հետ: Կամ էլ չհամադրել: Ճաշակի հարց է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am