Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները. Թարմացվող

12:22

Արցախի ԿԸՀ ներկայացրել է նախագահական ընտրությունների արդյունքները, բացառությամբ Մարտակերտ քաղաքի:

Ըստ այդ տվյալների նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հավաքել է 30257 ձայն կամ ընտրողների 39.5 %-ը, Մասիս Մայիլյանը՝ 16658 կամ 21.7 %-ը, Վիտալի Բալասայանը՝ 9478 ձայն կամ 7 %-ը:

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 76 հազար 471 քաղաքացի կամ 72,7%–ը։

Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:

Ըստ այս տվյալների՝ ստացվում է, որ կարող է կայանալ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ թվով քվե:

Ներկայացնում ենք ԿԸՀ կողմից ներկայացված տվյալները՝ Արցախի նախագահական ընտրությունների մասով․

 

Ներկայացնում ենք առաջին եռյակը․

Ստեփանակերտ քաղաք․

Արայիկ Հարությունյան՝ 11869 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 8455 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 3959 ձայն։

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 4445 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1589

Վիտալի Բալասանյան՝ 2226

Հադրութի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 3610

Մասիս Մայիլյան՝ 1278

Վիտալի Բալասանյան՝ 890

Մարտունու շրջան

Արայիկ Հարությունյան՝ 6131 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 3178 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 1378 ձայն:

Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 888 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 323 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 200 ձայն։

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 1297 ձայն

Մասիս Մայիլյան՝ 684 ձայն

Վիտալի Բալասանյան՝ 543 ձայն

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյան՝ 2714 ձայն,

Մասիս Մայիլյան՝ 1048 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 217 ձայն

Երևանի տեղամաս

Արայիկ Հարությունյան՝ 191 ձայն

Մասիս Մայիլյան՝ 103 ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 65 ձայն։

Հիշեցնենք, որ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։


09:29

Մշակված քվեաթերթիկների թիվը 60,061 է: Առաջատար երեք թեկնածուներից Արայիկ Հարությունյանն ստացել է ձայների 56.3%-ը, Մասիս Մայիլյանը՝ 27.8%-ը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 14.9%-ը:

Հիշեցնենք, որ Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկ չի ստանում այդքան ձայն, ապա նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթում է այն թեկնածուն, որին կողմ են քվեարկում առավել թվով ընտրողներ:


01:37

Այս պահի դրությամբ Արցախում մշակած քվեաթերթիկների արդյունքներով Արայիկ Հարությունյանն առաջատարն, նա ստացել է 33 000 ձայն:

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից 33 000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է 16 300 ձայն, երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն:


00:34

Այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է մոտ 56 տոկոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

«Մրցակիցների մասով, ըստ մեր տվյալների՝ մշակվել է ձայների մոտ 60 տոկոսը, որում ձայների քանակով պարոն Հարությունյանն առաջատար է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, եթե չեմ սխալվում՝ մոտ 28 տոկոսով, իսկ շատ ավելի ցածր տվյալներով՝ մոտ 12 տոկոսի սահմաններում, Վիտալի Բալասանյանն է»,- ասաց նա և հավելեց, որ վերջնական արդյունքները երկու ժամից կունենան:

Նշենք, որ ըստ տոկոսների ստացվում է, որ Արայիկ Հարությունյանն ունի 22 000-ից ավել ձայն, Մասիս Մայիլյանը՝ 11 000-ից ավել ձայն, իսկ Վիտալի Բալասանյանը՝ մոտ 5000 ձայն:

 

դիտվել է 1137 անգամ
Լրահոս
Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Զոհրաբ Մնացականյան Երևանում հերթական անգամ թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը «Գազպրոմ»-ը որ երկրի համար կնվազեցնի գազի սակագինը Չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Անհասցե մեղադրանքների վնասը (տեսանյութ) Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ Ավտովթարից 4 զինծառայող է մահացել Ինչպես է վարակը տարածվում աշխատավայրում․ Արսեն Թորոսյան Բոլոր պատասխանատուները կկանգնեն դատարանի առջև Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել Կորոնավիրուսը 100 տոկոսով չեզոքացնելուց հետո հնարավոր է նորից բռնկում. Հայկ Մանասյան. անոնս Արցախը հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ է. Վիտալի Բալասանյան Ինչու՞ են համաճարակի տարածմանը զուգահեռ նվազում օրական արվող թեստերի քանակը Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. արդեն սկսվել են ռեյդեր. Ն. Փաշինյան «ԿԱՄՔ»-ի Արթուր Ալեքսանյանը ազատ է արձակվել Թամրազյանին պահանջ եմ ներկայացրել, որ հաշվետվողականություն լինի սպորտի հարցով․ Ջուլֆալակյանը մանրամասներ պատմեց երեկվա փակ նիստից (video) Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում Բոլորիս համար արդեն հասկանալի է, թե որտեղից են աճում Նիկոլի թվի պղծությունների ոտքերը /լուսանկար/ Էժան, հարմար, շահավետ... Համավարակի պայմաններում Արսեն Թորոսյանն ունի ժամանակ դատարկաբանությանը մոտ գրառումներ անելու․ Գևորգ Գեորգիսյան (video) Սոֆիա Հովսեփյանը՝ երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալու թեմայով դիմել է ոստիկանություն (video) Երևան-Մոսկվաև Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը. «Արմենիա» ավիաընկերություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...