էս չեք

«Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսը որդեգրած, «թու, թու, թու»–ով կորոնավիրուսի դեմ պայքարած, կորոնավիրուսի տարածման դեմն առնելու փուլը հանցավոր կերպով տապալած, հանուն նեղ քաղաքական շահի ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա կորցրել են գլուխները եւ ուզում են իրենց ձախողումը կոտրել ընդդիմության գլխին:

Մարդկանց հեռախոսազանգերի միջոցով վերահսկելու մասին նախագծի քննարկումների ժամանակ շուրջ երկու օր իշխանությունը ծամեց ընդդիմության միսը ու կորոնավիրուսի դեմ պայքարի փոխարեն պատերազմ հայտարարեց ընդդիմությանը, որը համարձակվել էր քննադատել իշխանությանը քաղաքացիների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու, ժողովրդավարությունը ոչնչացնելու նախաձեռնությունների համար: Ով չալարեց, ինքնահաստատվեց ընդդիմության հաշվին՝ ի տես դնելով իր անմեղսունակությունը: Օրինակ, ընդդիմությունը վերջին պահին էին տեղեկացրել, որ արտահերթ նիստ են հրավիրում, բայց նիստի ընթացքում պախարակում էին ընդդիմադիրներին, թե ինչու պետության համար այս օրհասական պահին ընդդիմադիրները չեն ներկայացել նիստի: «Էս պահին միայն մեր խմբակցությունն է մասնակցում, և սա արհամարհանք է ոչ թե մեր իշխանության, այլ մեր ամբողջ հայության, ամբողջ ՀՀ ազգաբնակչության նկատմամբ: Թող մարդիկ գային, իրենց տեսակետն արտահայտեին, բանավեճ լիներ»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Նա հավելեց, որ այս օրենքի նախագծով ամբողջ Հայաստանը չի փրկվելու. «Բայց սա մի նշույլ է: Նույնիսկ ամենագերպետությունները չեն կարողանում ինչ-որ ռեցեպտ առաջարկել այս վիրուսի դեմ, բայց մենք մեր քայլերով պետք է կարողանանք կամաց-կամաց մեր ժողովրդին զգաստացնել»:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ մեկ ուրիշ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը ասաց. «Այստեղից եկավ, ասաց՝ դեմ ենք քվեարկելու, գնաց, նստեց, հաշվեց, տեսավ, որ քիչ են, մտածեց՝ կարելի է սենց անել: Դե եթե դուք տենց շուստրի եք, լավ շուստրիություն եք կարողանում անել, մենք ժողովրդի մասին մտածելով՝ օրինագիծը բերել ենք անցկացնելու»:

«Մենք ձեր նման շուստրիություն չենք անում, քաղաքական դիվիդենտներ հավաքում պահի ազդեցության տակ, այլ երկարաժամկետ կտրվածքով մտածում ենք: Ֆեյսբուքում գոռալ, ճչալը ձեզ չի օգնելու այս հարցում, քանի որ այս այն հարցն է, որ պետք է միասնականություն անել»,-ասաց նա և նշեց, որ ամբողջ աշխարհում միասնականության կոչ, քարոզ կա․ «Էստեղ ինչ-որ իշխանությունից տոկոս են հաշվում: Թող սաղ տոկոսները ձեզ լինի, ժողովուրդը առողջ լինի»,-հավելեց նա:

Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե ընդդիմությունը մանիպուլացիայով է զբաղված:

«Ստեղծում է տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է գաղտնալսումներ չի ենթադրում: Եթե ես որպես պատգամավոր մոռանամ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների այսօրվա պահվածքը, բայց որպես քաղաքացի ես երբեք դա չեմ մոռանալու, որովհետեւ սա շատ անլուրջ եւ անպատասխանատու պահվածք է։ Եկեք գնանք սրիկայության կանխավարկածով։ Ենթադրենք Կառավարությունում բոլորը սրիկաներ են, ԱԺ–ում մեծամասնությունը բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից,– կատակեց նա։ Ո՞րը կարող է տրամաբանական պատճառ լինել մեզ համար, որ ուզենանք 20 օրով մարդկանց զանգերը ֆիքսել, ի՞նչ պետք է ստանանք մենք դրանով, եթե լինեինք բռնապետական պետություն, գուցե ինչ որ իմաստ լիներ, ասենք վաղուց մտածած լինեինք, որ Գեւորգ Գորգիսյանը մեծ վտանգ է այս իշխանությա համար, բայց այդպես չէ։ Այսօր հանրապետական վերջին թափթփուկից բռնած մինչեւ Գեւորգ Գորգիսյան, ազատ խոսում են, գրում են, ինչ ուզում անում են»։

Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են, կամ ինչպես Էդմոն Մարուքյանն է ասում՝ էս չեք դուք:

Անի Սահակյան

դիտվել է 3185 անգամ
Լրահոս
Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am