«Նիկոլ Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»-ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»-ից մինչև ՄՀՀ-ն մահճակալներով լցնելը». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է. «Նիկոլ Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչև ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է։ Դա է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով նրա գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ։ Ինչ քայլ անում են, մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում դրա մեջ։ Եվ ճիշտ են անում (ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, տանտերն օգնության է կանչում, բայց ոչ մեկը չի գալիս, քանզի չեն հավատում, որ ճիշտ է ասում)։

Այս իշխանությունն այնքան է ստել ու այնքան է ցույց տվել, որ իր համար մարդիկ ընդամենը մանիպուլյացիայի ենթակա առարկա են, որ կառավարության բոլոր քայլերն արդեն կասկածի տակ են առնվում։ Նույնը տեղի ունեցավ հեռախոսներով մարդկանց հետևելու օրինագծի թեմայով։

Պարետատունն ուզում է ասիական փորձը կիրառել, բայց նրան պարզապես չեն հավատում։ Չեն հավատում և վե՛րջ։

Փաշինյանն ասում է, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ կա երկու ծայրահեղություն։ Մեկն արխային լինելն է ու խնդրին թեթև վերաբերվելը, մյուսը՝ խուճապի մատնվելը։ Նա սխալ է համարում այս երկու ծայրահեղությունները։


Իրականությունն այն է, որ երկու ծայրահեղությունների գիրկը հենց Փաշինյա՛նն է ընկել և ցույց տվել իր լիակատար ոչ կոմպետենտությունը։

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի իշխանությունը՝ բացահայտելով դրա սպառնալիքը ՀՀ քաղաքացիների կյանքի ու առողջության համար։

Դատե՛ք ինքներդ։

Երբ պետք էր կանխարգելիչ քայլերի գնալ ու չեզոքացնել ռիսկերը, Փաշինյանը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Դա տխրահռչակ Գապոն քահանայի արածի պես մի բան էր։

Կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը Հայաստանում հայտնաբերվեց փետրվարի 29–ին, սակայն դրանից հետո ոչ թե արտակարգ միջոցառումներ արվեցին մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար, այլ ճիշտ հակառակը՝ Փաշինյանը և իր նշանակած առողջապահության նախարարը մարդկանց գլխների տակ փափուկ բարձ դրեցին, թե բա կորոնավիրուսն ում շունն է և վարակը վտանգավոր չէ։

Մարդկանց վարչական ռեսուրսով մեծ խմբերով հավաքում ու բերում էին «այո»–ի քարոզին՝ նպաստելով կորոնավիրուսի տարածման արագությանն ու մասշտաբներին։ Իշխանությունը չէր զբաղվում կորոնավիրուսով, դրա համար էլ Վրաստանից 5 անգամ շատ վարակվածներ ունենք, Ադրբեջանից էլ ենք առաջ այդ հարցում։ Բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ Հայաստանը հիմա խայտառակ վիճակում է, և դրա գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Կորոնավիրուսի տարածման ռիսկի պայմաններում մեծաթիվ հավաքներ անելը, պետական ռեսուրսներն այլ նպատակներին ծառայեցնելը մեծագույն հանցագործություն էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Դա նույնն է, որ թշնամին հարձակվի, իսկ երկրի ղեկավարը ոչ թե քայլեր ձեռնարկի պաշտպանության ու հակահարձակման համար, այլ մարդկանց կոչ անի դուրս գալ բաց դաշտ՝ հայտարարելով, որ վտանգ չկա ու ժողովրդին դարձնելով անպաշտպան թիրախ արկերի համար։

Հիմա փաշինյանենք «Դուրս արի փողոց» մոդելից անցել են «Մնա տանը» մոդելի։ Հրեշավոր օրինագծեր են ընդունում ու սահմանափակումներ մտցնում։ Սա ցույց է տալիս, որ հենց իրե՛նք են խուճապի մատնված։ Համալիրի նկարներ են տարածում, որ արդարացնեն իրենց արածները, բայց խուճապն ավելի են խորացնում։

Խուճապն ամբողջական է դառնում այն դեպքում, երբ տեսնում ես, թե ովքեր և ինչպես են ուզում պայքարել անտեսանելի թշնամու դեմ։

Այստեղ է, որ հարց է առաջանում։ Արդյոք կարո՞ղ է ժողովրդին արխայինացրած, վարակի տարածմանը նպաստած ու հետո խուճապի մատնած իշխանությունն արդյունավետ պայքարել չարիքի դեմ։

Ժողովրդին խաբած ու վիրուսով վարակված լինելու կասկածից հետո խուճապահար Սևանում փակված մարդն ինչպե՞ս կարող է լեգիտիմ լինել։

Արտակարգ իրավիճակն արտակարգ որակներ և արտակարգ կոմպետենտությամբ պայմանավորված բարձր լեգիտիմություն է պահանջում իշխանությունից։ Այդ լեգիտիմությունը չկա և դա, կամա թե ակամա, ԱԺ ամբիոնից խոստովանեց իշխող խմբակցության ներկայացուցիչը։

Հայտնի խոսք կա, որ գետն անցնելիս ձիերին չեն փոխում։ Բայց «ձիերի» պահով կա նաև մեկ այլ ձևակերպում։ Ըստ այդմ՝ «քշած» ձիերին պարզապես «կրակում» են։

Հ․Գ․ Անհրաժեշտ նվազագույն քայլն Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելն է։ Նա կա՛մ ստախոս է, կա՛մ ոչ կոմպետենտ։ Կամ էլ՝ երկուսը միասին։ Ամեն դեպքում էլ նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել։ «Քշած» ձիերին «կրակում» են»։

դիտվել է 612 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am