Ինչ ծրագիր են մտածել. կորոնավիրուսը որոշ ժամանակով կհետաձգի այն, բայց իշխանությունը վճռական է տրամադրված
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ծրագրի հիմքում սովետական շրջանի մոդելն է, երբ 11 մարզի փոխարեն շրջաններ էին՝ թվով 36: Հնարավոր է՝ կորոնավիրուսը որոշ ժամանակով հետաձգի այդ պլանը, բայց իշխանությունը, համաձայն մեր աղբյուրի, վճռական է տրամադրված:»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում