Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախորդ հրապարակումներիցս մեկում արդեն անդրադարձել եմ կորոնավիրուսի հետևանքով պետական կառավարման համակարգերի համար առաջացած ռիսկերին։ Մասնավորապես նշել էի պետական կառավարման ժողովրդավարական ինստիտուտների համար ի հայտ եկած մարտահրավերների մասին։

Չնայած բոլոր մտահոգություններին ու նախազգուշացումներին՝ ՀՀ իշխանությունները կարծես թե որդեգրել են անգամ ստեղծված իրավիճակը սեփական շահերին ծառայեցնելու և կառավարության վերահսկողական լծակներն ուժեղացնելու քաղաքականություն։ Սրա մասին են վկայում ինչպես մամուլի նկատմամբ կիրառվող անհամաչափ սահմանափակումները, այնպես էլ ԱԺ-ում քննարկված վերջին խայտառակ օրինագծերը։

Հիշեցնեմ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ օգտվելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մարտի 30-ին խորհրդարանում անցկացրեց մի օրինագիծ, որը կառավարությանը հնարավորություն է տալիս երկիրը կառավարել հրամանագրերի միջոցով՝ ընդ որում առանց ժամանակային սահմանափակման։ Միաժամանակ որոշակի սահմանափակումներ մտցվեցին՝ նաև կապված խոսքի ազատության հետ։

Այս որոշումը բնականաբար չվրիպեց ԵՄ ղեկավարության ուշադրությունից․ մարտի 31-ին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը տարածեց հայտարարություն, որտեղ անդրադարձ էր կատարում ԵՄ անդամ երկրների կողմից ձեռնարկված արտակարգ միջոցառումներին։ Թեև Հանձնաժողովի նախագահն իր հայտարարության մեջ անմիջականորեն չի նշում Հունգարիայի մասին, սակայն նրա մեկնաբանությունները անուղղակիորեն վերաբերում էին Հունգարիայի կառավարության կողմից ձեռնարկած միջոցառումներին և դրանց վերաբերյալ բարձրացված քննադատություններին:

Ըստ էության, այս ուղերձը ուղղված էր նաև բոլոր այն երկրների առաջնորդներին, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական քաղաքական նպատակներին։
Ըստ նրա, ձեռնարկվող միջոցառումները չեն կարող հակասել ԵՄ կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին և արժեքներին, դրանք պետք է լինեն խիստ անհրաժեշտ և համաչափ ու ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության։

Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է ստեղծված «անորոշ ժամանակներում իրավական որոշակիություն կարևորությունը»։

Ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարող և չպետք է ծառայեցվի քաղաքական նպատակներին։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ նաեւ իր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։

Ստեղծված բարդ իրավիճակում երկիրը ճգնաժամից դուրս բերելու, անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու հարցում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ էին աջակցել երկրի իշխանություններին, շատ դեպքերում ըմբռնումով էին մոտենում որոշ սահմանափակումներին ու կառավարության մի շարք բացթողումներին։

Սակայն կառավարությունը իր հերթին պետք է ձեռնպահ մնար համաճարագային իրավիճակը սեփական քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու մոլուցքից, այլապես անխուսափելի կլինեն նոր՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումները։

Հերիք է գետնով տաք ժողովրդի սպասելիքները։

Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»։

դիտվել է 1394 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am