Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը ռեկորդային քիչ են
Euronews-ը գրում է, որ Իտալիայում մարտի 30-ի երեկոյի տվյալներով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել։ Թեև մեկ օրում 812 մահ է եղել, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 11,500-ի, վարակվածների թվի աճը գրեթե 2 անգամ նվազել է մարտի կեսի համեմատ:
Մարտի 30-ի դրությամբ գրանցվել է նաև մեկ օրում ապաքինվածների ամենալավ ցուցանիշը՝ 1500 մարդ։ Դա լավագույն ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր։
Խիստ կարանտինը, որը գործում է Իտալիայում արդեն 3 շաբաթ, երկարացվել է մինչև Սբ Զատկի տոնը՝ ապրիլի 13-ը, հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։