Դատարկախոսությամբ ենք զբաղված

Ով կարողացավ ԱԺ արտահերթ նիստին հետեւել մի փոքր ավելի երկար, քան ես (պարապ մարդ հիմա շատ կա), կարծում եմ՝ կհաստատի, որ դա արտահերթ նիստ էր ոչ մի բանի մասին: Թվում էր՝ քննարկում էին ոչ թե արտակարգ իրավիճակի կապակցությամբ առաջին պլան եկած օրենսդրական կարգավորումներ, այլ օրենքներ, որոնք գործելու են հուր-հավիտյան: Վաղը, երբ կորոնավիրուս չի լինի, կպարզվի, որ ԱԺ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները ոչ միայն անիմաստ ջուր էին ծեծում, այլեւ վտանգում շատ օրենքներ, որոնք մշակվել են տարիներ շարունակ: Սա քիչ էր՝ Արարատ Միրզոյանն էլ ներկաներին արագ-արագ հանգստացնում էր, թե իրենց խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորներ չկան: Կյանքում առաջին անգամ համամիտ էի Էդմոն Մարուքյանի հետ, որ առաջարկում էր դադարեցնել ԱԺ նիստերը, իսկ անհրաժեշտության դեպքում տնից աշխատել: Դա թերեւս ավելի խելամիտ կլիներ, քան ԱԺ գալ ձեռնոցներով ու վախվխելով ձեռնահարել բարձրախոսները:

Արմեն Աշոտյանն այս նիստի մասին գրել էր. «Ազգային ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով»։ Երանի չէ՞ր մի բանով լի լիներ այդ նիստը: Համաձայն չեմ նաեւ նրա այն դիտարկմանը, որ «անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության եւ համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները»: Չգիտեմ, ինձ չի թվում, որ այսքան պրոբլեմ գլխներին հավաքած՝ մի հատ էլ մարդու անձնական ազատությունների հետ կապված վատ-վատ բաներ մտածեին: Իմ կարծիքով, այդ նիստը նույնիսկ քաղաքացիների մասին չէր: Եկել էին ցույց տալու, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, անում են, որոշել են ինչ-որ խմբերի օգնել, աշխատանք կորցրածներին նվազագույն միանվագ աշխատավարձ տալ եւ այլն: Հավատացնում եմ՝ մինչեւ այս վերջին փչոցներն իրականություն դառնան, Հայաստանի վրայով մի քանի COVID կանցնի: Մենք հո լավ գիտենք մեր կառավարությանն ու արտակարգ իրավիճակներում աշխատելու նրա կարողությունները:

Առողջապահության փոխնախարարին ինձնից բացի էլի լսողներ եղան երեւի: Եկել էր ասեր, որ կորոնավիրուսից մահացածների մարմինները չեն դիահերձելու, որովհետեւ հայտնի չէ, թե իրեն ինչպես կպահի դիակի հյուսվածքներում մնացած վիրուսը: Էն աշխարհի հետ կապված հարցերը, իհարկե, հետաքրքիր են, բայց ոչ այնքան, որ պատգամավորները տասնյակներով հերթ կանգնեն, որպեսզի առողջապահության փոխնախարարից իմանան՝ առանց դիահերձման (ըստ որոշ պատգամավորների՝ դիազերծման) ինչպես են որոշելու՝ մարդը կորոնավիրուսի՞ց մեռավ, թե՞ ինֆարկտից կամ մեկ այլ բանից: Պատասխանը ցնցող էր՝ պետք է վստահել բժշկի տված ախտորոշմանը, այսինքն, եթե կորոնավիրուսի թեստը մարդու կենդանության օրոք դրական է եղել, պետք է ընդունել, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:

Արարատ Միրզոյանը չհավատաց ականջներին, ճշտող հարց տվեց՝ բա որ մարդուն թունավորած լինեն՝ օգտվելով այն հանգամանքից, որ թեստը դրական է եղել, եւ նրա մահը կարող են դուրս գրել կորոնավիրուսի վրա: Փախնախարարն անդրդվելի էր… Չեն դիահերձելու եւ վերջ… Իսկ որ դրանից կարող են օգտվել հանցագործները, դա արդեն առողջապահությանը չի հետաքրքրում: Ես հասկանում եմ փոխնախարարին՝ մեր բժիշկներն այսօր մերկ ձեռքերով են պայքարում կորոնավիրուսի դեմ, դիահերձարաններում չկան պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, բայց դա պետք էր ուղղակի խոստովանել եւ հանրությանը խնդրել՝ ըմբռնումով մոտենալ արտակարգ իրավիճակում դիահերձումից հրաժարվելու որոշմանը: Եվ, ուրեմն, ինչի՞ համար էին ժամեր տեւած լոլոները ԱԺ-ում: Երեւի ժամանակն է փակելու նաեւ ԱԺ-ն եւ ավելորդ տեղը շփման հարթակ չստեղծել պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ:
Իսկ մինչ այդ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է եւ մոտեցել է 500-ի: Մեզ համար դա թիվ է, թեեւ մտահոգիչը ոչ այնքան վարակվածների մեծ թիվն է, որքան թեստ հանձնած քաղաքացիների փոքր թիվը:

Ըստ էության, դա վկայում է այն մասին, որ կառավարությունն ավելի շատ զբաղված է վարակման ու մահվան դեպքերի հաշվարկով, քան համաճարակը կասեցնելու գործով: Եթե դու չունես անհրաժեշտ քանակության թեստեր եւ տեղյակ չես, թե ազգաբնակչության որ մասն է վարակված կորոնավիրուսով, ուրեմն չես տիրապետում իրավիճակին, եւ քո ձեռնարկած քայլերը, շատ հնարավոր է, էֆեկտիվ չեն ու չեն բխում արտակարգ իրավիճակից: Այս տեսանկյունից վիճակն ավելի բարվոք չէ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում կամ այլուր: Այդ երկրներում էլ հստակ պատկերացում չունեն համավարակի իրական չափերի մասին, բայցեւայնպես, այդ երկրների կառավարություններն անսխալականության սինդրոմով չեն տառապում, մերոնց հանգույն: Փաշինյանը դարձել է երկրի գլխավոր համաճարակաբանը, արդեն անգիր գիտի, թե կորոնավիրուսն ինչպես է տարածվում, ու ինչպես պետք է պաշտպանվել դրանից: Մասնագետ-գիտնականների խումբ ստեղծելու, կարգին գումարներ դնելու եւ կորոնավիրուսի դեմ ճար գտնելու ժամանակը չէ՞, արդյոք,: Խոսում են տարբեր պրեպարատների մասին, որոնք, իբր, հայտնագործվել են աշխարհի տարբեր երկրներում: Դրանք երբ կհասնեն Հայաստան՝ հայտնի չէ: Գուցե մեր գիտնականներին է՞լ հաջողվի որեւէ բան գտնել, ինչո՞ւ չենք վստահում մեր ուժերին, այլ գնացել՝ ԱԺ-ում դատարկախոսությամբ ենք զբաղվում:

Էդիկ Անդրեասյան

Հրապարակ

դիտվել է 231 անգամ
Լրահոս
«Հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը». Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին Ամաչում եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում մեկին, ով երկիրը վերածել է բռնապետության, կործանել տնտեսությունը, փակուղի մտցրել Արցախի հիմնահարցը. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ կբացվի այցելությունների համար ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը. Սուրեն Սարգսյան Իտալացիները կարանտինից հետո առաջին անգամ եկել են Սբ. Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը Մեսսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում․ Սամվել Ֆարմանյան ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ ՀՀ իշխանությունների բանակցությունների մասին Արտառոց դեպք. թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Կասեցվել է Սամվել Ալեքսանյանի «Փարվանա» ռեստորանի, KFC-ի և այլ ռեստորանների աշխատանքը Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ. փաստաբանը վարակվել է COVID19-ով Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ Պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա և իշխող ուժը ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը․ Տիգրան Աթանեսյան Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Հարգելի Սերժ Թանկյան, շնորհավորում եմ,Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք... Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք Որքան կբարձրանա ջերմաստիճանը Ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները