Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞․ մեկնաբանում է պարետը
Արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվի: «Կան տարբեր պլաններ ու դրանք ընթացքում կարող են փոխվել: Մեր գնահատականներով` այժմ մենք գտնվում ենք երկրորդ փուլի վերջում, որտեղ արդեն նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները: Այս ընթացքում տեղորոշման աշխատանքների հետ զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, ինչպես նաև՝ տնտեսական գործունեության սահմանափակումներ, պարտադրելու ենք անվտանգության և սանիտարահամաճարակային կանոններ տարբեր տնտեսվարողներից, ավելացնելու ենք վերահսկողության միեխանիզմները և կիրառելու ենք տույժեր ու տուգանքներ: Հաջորդ փուլում, որը կարող է ապրիլի 14-ից հետո լինել, մենք հույս ունենք, որ այնքան էֆեկտիվ գործիքներ կկարողանանք զարգացնել, որոնք մեզ թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ աշխատանքներն իրականացնել: Ակնկալիքներ ունենք, որ ապրիլի կեսերից սկսած ամբողջապես կվերադառնանք բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»,- պատասխանեց նա: