«Իմ քայլը» գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար. Մելիքյան
Պառլամենտարիզմի բոլոր գրված ու չգրված կանոնները խախտելով՝ իշխող քաղաքական ուժը գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա գրել է. «Ընդդիմությանը «հարկ են համարել» տեղեկացնել միայն նիստը սկսելուց հետո։
Ու շատ հատկանշական է, որ նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով՝ ոչ թե ՀՀ Ազգային ժողովի, այլ «Իմ քայլը» խմբակցության կողմից։
Քաղաքական իշխանությունները ինքնամեկուսանում են իրավունքից»։