ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկությունները ֆիքսելու նախագիծը
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն այսօր ԱԺ-ում արտահերթ նիոստում առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Ներկա 70 պատգամավորներից 69-ը կողմ քվեարկեց օրինագծերին, 1-ը՝ ձեռնպահ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այսօր՝ 21։30-ի մոտակայքում, կգումարեն մյուս նիստը՝ քննարկելու հարցի երկրորդ ընթերցումը։