ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան
Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։
«Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք»,– ասաց Հարությունյանը։