ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկությունները ֆիքսելու նախագիծը
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ արեց իր գործընկերներին զերծ մնալ քվեարկությունից։ «Քանի որ մենք դեմ ենք եւ չենք ուզում, որ այս նախագիծն անցնի, մենք տեսնում ենք, որ իշխող խմբակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի, ԲՀԿ-ի մեր գործընկերներին առաջարկում եմ չնասնակցել քվեարկությանը, եւ նախագիծը չի ընդունվի»,- ասաց Մարուքյանը։
Ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, նախագիծը հավաքեց 65 կողմ ձայն եւ չընդունվեց։ Անհրաժեշտ էր 67 կողմ ձայն:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ կից փաթեթների մասին նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 91 կողմ, ոչ մի դեմ եւ ձեռնպահ ձայներով։