Տոտալ հսկողության և իրավունքների ոտնահարման հարմար պատրվա՞կ են գտել

Ինչ էլ ասվի, փաստը մնում է փաստ, որ գործող կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ի սկզբանե անպատասխանատու և վարակի եղած սպառնալիքին անհամարժեք վերաբերմունք դրսևորեց: Դրա համար գործող կառավարությունն անկասկած քաղաքական պատասխանատվություն է կրում և դրսևորած նախնական անլրջության հետևանքներն ու անդուր պտուղները դեռ քաղելու է:

Եվ ահա, նույն այդ կառավարությունը, որի համար փետրվարի 29-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում «կորոնավիրուսն ո՜ւմ շունն» էր կամ առնվազն՝ «ստից բան», ստեղծված իրավիճակի թելադրանքով մարտի 16-ից հայտարարած արտակարգ դրության պայմաններում հանդես է գալիս մեկը մյուսից ավելի դրակոնային արգելքների ու սահմանափակումների իրարահաջորդ նախաձեռնություններով:

Պետք է ասել, որ հասարակությունը հիմնականում ըմբռնումով է վերաբերվում այդ սահմանափակումներին: Համենայն դեպս՝ մինչև հիմա: Ավելին, հանրային դժգոհության հախուռն կամ կազմակերպված արտահայտման դրսևորումներ կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ, քավ լիցի, չկան: Ընդհանուր տպավորությամբ, հասարակության մեծամասնությունը նախապես էլ շատ ավելի պատասխանատու վարաբերմունք ուներ, քան կառավարող ու իշխանական բուրգի գագաթին հայտնված անձանցից շատերը:

Ի՛նչն է հետաքրքիր:

Երբ հայտարարվեց արտակարգ դրություն մտցնելու մասին, այսինքն՝ մարտի 16-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական տվյալը 50-ի սահմաններում էր: Մասնավորապես, առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, օրինակ մարտի 16-ի առավոտյան 8:00-ի դրությամբ կար 30 հաստատված դեպք, իսկ արդեն մարտի 17-ի ժամը 00:00-ի (կամ մարտի 16-ի կեսգիշերվա) դրությամբ՝ 52 հաստատված դեպք:

Արտակարգ դրության ռեժիմի անցած երկշաբաթյա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի տվյալները մեր երկրում անշեղորեն աճել են, ըստ որում՝ անգամներով: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 դեպք, որոնցից 30-ը՝ առողջացած, 3-ը` մահվան ելքով:

ԱԴ հայտարարելու մեկնակետի համեմատ, հաստատված դեպքերի թիվը աճել է 8-9 անգամ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Արդյոք դա խոսում է ձեռնարկված քայլերի՞ անարդյունավետության, թե՞ քայլեր անողների թերացման մասին:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ օպերատիվ ու կազմակերպված ի հայտ չեն բերվել մինչ այդ պահը հայտնի վարակվածների հետ շփված անձինք: Ի վերջո, չմոռանանք նաև, որ մի իրավիճակում, երբ մոտ մեկ շաբաթ արդեն արտակարգ դրություն էր հայտարարված, վարակի երկու նոր մեծ օջախի մասին հայտնի դարձավ (Կոտայքի մարզի և Էրեբունի վարչական շրջանի դեպքերի մասին հայտարարությունը):

Ի միջի այլոց, վարակվածների թվով Հայաստանը վաղուց առաջ է անցել թե՛ Ադրբեջանից (209 դեպք, մարտի 29-ի դրությամբ), թե՛ հատկապես Վրաստանից (91 դեպք) (օն-լայն վիճակագրական տվյալների հղումը՝ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/)։

Առայժմ արտակարգ դրություն է, որը կշարունակվի առնվազն մինչև ապրիլի 14-ը: Դժվար է ասել՝ դրանից հետո կհայտարարվի այս ռեժիմը երկարաձգելո՞ւ, թե՞ չեղարկելու մասին: Փոխարենը, կարելի է չկասկածել, որ ԱԴ ռեժիմի ավարտից հետո կամ նույնիսկ դրան զուգընթաց, եթե որոշվի այն երկարաձգել, ավելանալու են փաստարկված և սուր հարցադրումները՝ ուղղված գործող ՀՀ կառավարությանը, գործող իշխանությանն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանին:

Հիմա էլ մի նոր օրինագիծ են մտածել, որը (կարելի է չկասկածել՝ կընդունեն) իշխանությանը թույլ է տալու օնլայն ռեժիմով ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը: Այսպես ասում են կառավարության ներկայացուցիչները, կոնկրետ՝ ՀՀ փոխվարչապետ ու ԱԴ պարետ Տիգրան Ավինյանը: Այսինքն, որ միայն կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ են օնլայն ռեժիմով տեղեկություններ ստանալու:

Կներեք, իսկ ո՞վ է վերահսկելու օնլայն տեղեկություններ ստանալու այդ գործընթացը, ո՞վ է երաշխավորելու կամ ո՞րն է երաշխիքը, որ այդ պատրվակը չի օգտագործվելու առհասարակ բոլորի վերաբերյալ օնլայն ռեժիմով տեղեկություններ ստանալու համար:

Կա՞ երաշխիք, որ սա չի հանգեցնելու կառավարության, գործող իշխանության կողմից բոլոր քաղաքացիների տեղաշարժի, նաև՝ հեռահաղորդակցական միջոցներով շփումների ու շփման շրջանակի բացարձակ կամ տոտալ վերահսկողության:

Չկա՛ նման երաշխիք:

Լսեք, իսկ միգուցե անխտիր բոլորի վրա մի-մի ջի-փի-էս փակցնե՞լ (չնայած բջջային հեռախոսները մոտավորապես նույն դերը կատարում են), կամ է՛լ ավելի զիլ՝ յուրաքանչյուրի տանը կառավարությանն ու պարետին հասանելի-տեսանելի հսկման տեսախցիկնե՞ր դնել, ավելին, յուրաքանչյուր անձի՛ վրա փակցնել նման դյուրակիր տեսախցիկներ, գաղտնալսել ոչ թե միայն իշխանությանը քննադատողներին, այլ անխտիր բոլորին:

Այնպիսի տպավորություն է, որ եղած բավարար գործիքակազմի ու ռեսուրսների պայմաններում չկարողանալով դրանք լիարժեք ու արդյունավետ օգտագործել՝ կառավարությունը շարունակ ինչ-որ նորանոր պատրվակներ է փնտրում՝ տոտալ հսկողություն հաստատելու և մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարելու համար: Հատկանշական է, որ գործող կառավարիչներն իշխանության են եկել ազատությունների, իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ կոչերով, դրոշակներով, պոպուլիստական լոզունգներով: Միանգամայն բնութագրական է:

7or.am

Արմեն Հակոբյան

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Վարչապետը չի հասցնի ամեն ինչ անել և տանուլ կտա. Լևոն Մարտիրոսյան (video) «Անհանգի՞ստ է արդյոք նախագահ Արմեն Սարգսյանը»․ Լևոն Մարտիրոսյան (video) Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է. Թագուհի Ղազարյան Համեմատելով անհամեմատելիներին Պատմության ուրվականը շրջում է փողոցներում Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը Աշխատողների թվերը չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին. Արմեն Մինասյան Քրիստինե Մելքոնյանը հեռացել է պաշտոնից Վարչապետը մեկ մեթոդ գիտի Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Զոհրաբ Մնացականյան Երևանում հերթական անգամ թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը «Գազպրոմ»-ը որ երկրի համար կնվազեցնի գազի սակագինը Չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան Անհասցե մեղադրանքների վնասը (տեսանյութ) Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...