Փրկել Նիկոլին. Իմ քայլը սթափվում է

 

Արտակարգ ռեժիմի պայմաններում քաղաքացիներին գաղտնալսելու, հեռախոսային զանգերը ֆիքսելու և տեղորոշելու վերաբերյալ օրինագիծը խորհրդարանում տապալվեց: 
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության էր դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որը նախօրեին թեժ քննադատվել էր ԱԺ-ում:
Մինչ քվեարկությունը` վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը, որպեսզի քվեարկությունը տապալվի: Քաղաքական մեծամասնությունն այս պահին դահլիճում ուներ 65 պատգամավոր, հետևաբար անհրաժեշտ թվով քվեներ չէր կարող ստանալ: Այդպես էլ եղավ` նիստին ներկա 96 պատգամավորներից կողմ քվերակեց 65-ը և փաթեթը մերժվեց:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով արեց ամեն ինչ, որպեսզի բուժհամակարգի գործունեությունը պարալիզացվի, որ ոստիկանները շարունակեն աշխատել արտակարգ լարվածությամբ:
Իշխանության կողմից ընդդիմությանն ուղղված նման մեղադրանքը իհարկե ծիծաղելի է, որովհետև <<Իմ քայլը>> խմբակցությունը 88 մանդատ ունի և կարող է ցանկացած նախագիծ անցկացնել, եթե ուզենա: Ընդդիմությունը պարտավոր չէր կողմ քվերակել մի նախագծի, որի վերաբերյալ ունի կոնկրետ մոտեցում և բացասական կարծիք:
Նախօրեին խորհրդարանի դահլիճում որոշ իմ քայլականներ ևս քննադատեցին նախագիծը, նշելով, որ այն կորոնովիրուսի կանխարգելմանը ոչինչ չի տալիս, փոխարենը լուրջ խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների տեսանկյունից: Նախագծի վերաբերյալ քնանդատաբար արտահայտված իշխանական պատգամավորները ներկա չէին նիստին:
Կատարվածը հետաքրքիր ազդակ է առաջին հերթին իշխանության համար: Փաստորեն կամ Նիկոլ Փաշինյանի հրահանգը իշխանական պատգամավորների թիմում միանշանակ չի ընդունվում, կամ էլ այս նախագիծի համար կառավարության ղեկավարը հատուկ ջանքեր չէր ներդրել: Թեպետ եթե կա խմբակցության որոշում` կողմ քվեարկելու վերաբերյալ, ապա այստեղ լրացուցիչ ջանքերի և հրահանգների կարիք պետք է որ չլինի: Ամեն դեպքում խորհրդարանի իշխանական թիմի այսօրվա պահվածքը դեմարշ էր հիշեցնում թավշյա հեղափոխության առաջնորդի դեմ: Թերևս այստեղ ավելի շատ աշխատել է ինքնապաշտպանական բնազդը. պատգամնավորները հասկացել են, որ այս օրենքի ընդունումից հետո առաջինը գաղտնալսվելու են հենց իրենք:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5610 անգամ
Լրահոս
Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու․ քաղաքագետ Մարիամ Փաշինյանի նոր գրառումը Թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է. Զոհրաբյանը պատասխանում է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ) Վարչապետի գործառույթի մեջ չի մտնում մարդկանց բացատրել՝ դիմակ կրել․ սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին. Երևանի գլխավոր ախտաբան Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով գլորվել է` հայտնվելով ձորում Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Սևանում (տեսանյութ) «Հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը». Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին Ամաչում եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում մեկին, ով երկիրը վերածել է բռնապետության, կործանել տնտեսությունը, փակուղի մտցրել Արցախի հիմնահարցը. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ կբացվի այցելությունների համար ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը. Սուրեն Սարգսյան Իտալացիները կարանտինից հետո առաջին անգամ եկել են Սբ. Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը Մեսսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում․ Սամվել Ֆարմանյան ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ ՀՀ իշխանությունների բանակցությունների մասին Արտառոց դեպք. թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Կասեցվել է Սամվել Ալեքսանյանի «Փարվանա» ռեստորանի, KFC-ի և այլ ռեստորանների աշխատանքը Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ. փաստաբանը վարակվել է COVID19-ով Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները