Մեծ Բրիտանիայում հարազատի հուղարկավորությանն այցելած 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել կամ կասկածվում
Մեծ Բրիտանիայի Հեյլսոուեն քաղաքում հարազատի հուղարկավորությանն այցելած 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել կամ կասկածվում, գրում է metro.co.uk կայքը։
Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ 86-ամյա կինը մահացել է փետրվարի 9-ին՝ կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ Հուղարկավորությունից հետո, մարտի 13-ին հանգուցյալի 65-ամյա ազգականուհին հիվանդացել և մահացել է, ենթադրությունների համաձայն՝ կորոնավիրուսից։ Այնուհետև ընտանիքի մնացյալ անդամները նույնպես հայտնել են, որ վարակվել են: