Խոսակցության բովանդակությունը չի վերահսկվելու. «Իմ քայլը»-ի պատգամավորը մանրամասնում է
ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, խոսելով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծից, նշեց, որ խոսքը վերաբերում է զուտ հեռախոսազանգ կատարած լինելու փաստին, խոսակցության բովանդակությունը չի վերահսկվելու:
«Հիմա եթե զուտ հեռախոսային խոսակցության փաստն արձանագրելու ու այն օգտագործելու հետ կապված վստահության խնդիր կա, ստացվում է՝ մենք ավելի շատ վստահում ենք հեռախոսային օպերատորներին, քան պետությանն ու պետական համակարգին, որ պետք է տվյալներ օգտագործի»,-նկատեց Թունյանը` հավելելով, որ ինֆորացիան հավաքվում է բջջային օպերատորների մոտ: