Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ հետևել է բոլոր քննադատություններին, սակայն դրանցից ոչ բոլորն են եղել հաճելի: Ինչպես տեղեկացրեց` նախագծում լրամշակումներ են կատարվել, բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորույթունը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո
Ըստ նախարարի՝ քննադատությունների մի մասը պայմանավորված էր նրանով, որ նախագծի հետ չկապված կարծիքներ արտահայտվեցին ամբողջ օրվա ընթացքում, որը նախագծի կարգավորման առարկայի հետ կապ չուներ. «Կուզեի հատուկ արձնագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ: Այս սահմանափակումները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահամանփակում չի գործելու, որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և չի մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար, բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո, այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը»:
Նա հավելեց, որ կառավարությունը ապավինում է գիտությանը և մասնագետների կարծիքին, որոնք մանրամասն ուսումանասիրել են Իսրայելի, Չինաստանի, Հարավային Կորեայի փորձը համաճարակի դեմ պայքարում և հանգել այն եզրակացության, որ այս համակարգն է բոլոր գործիքներից ամենաարդյունավետը:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը