Վաղը ոչ մի գաղտնալսում, ոչ մի PR ակցիա, ոչ մի ստախոսություն չի օգնի, եթե ամբոխը դառնա վարակված ու սոված

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը, որոնք ընդունվեցին ԱԺ կողմից, որեւէ կերպ չեն կարող կանխել կորոնավիրուսի տարածումը:

- Ընդհանրապես, վարակի տարածման այս փուլում ամեն վարակվածի կոնտակտներին հետեւելն այլեւս էֆեկտիվ չէ։ Ունենք շուրջ 500 թեստավորված վարակակիր։ Ըստ համաճարակաբանության կանոնների, դա նշանակում է, որ ունենք առնվազն 5000-7000 վարակակիր, որոնց մեծ մասը թեսթավորված չէ։ Սա նշանակում է, որ պետք է քննարկվի առնվազն 50 000-100 000 կոնտակտ, ինչը անհնար է՝ չկան ոչ մարդկային, ոչ էլ այդքան տեխնիկական ռեսուրսներ։ Հարավային Կորեայի դեպքում կոնտակտներին հետեւելը լավ աշխատեց 30 հիվանդի դեպքում, 31-ից հետո տարածումը դարձավ անվերահսկելի։

Վրաստանում դեռեւս 90 հիվանդի դեպքում այն լավ է աշխատում, քանի որ սկսել են հենց առաջին վարակակրի դեպքից հետո։ 500 հիվանդի դեպքում անհնար է նման աշխատանքը։

- Մեծ քանակով հիվանդների դեպքում անհրաժեշտ է լրիվ այլ ռազմավարություն ընտրել՝ վարակի մեծ օջախները մեկուսացնել, առավել խոցելի խմբերին առնել հատուկ ուշադրության եւ հոգատարության տակ, բուժանձնակազմի աշխատանքներին մեծ օժանդակություն տալ, ձեռք բերել թեսթավորման եւ բուժման միջոցներ։

- Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելով համաճարակը կանխելը պարզապես հիմարություն է, «ՔՊ»-ական «աննախադեպ» առաջարկ, առաջինը աշխարհում։ Անգամ Սուրբ Գեղարդով հայ ազգի իմունիտետը բարձրացնելու հովիկաղազրյանական առաջարկը սրա կողքին խելամտության նմուշ է։

- Սմարթֆոններով մարդկանց հետեւելը նույնպես հիմարություն է, որովհետեւ շատերը սմարթֆոններ չունեն։ Ճիշտ է, իշխանությունների հիմնական թիրախը՝ նրան քննադատողների մեծ մասն ունի, բայց ոչինչ չի խանգարում, որ նրանք նոր՝ ավելի պարզ հեռախոսներ ձեռք բերեն, որոնց անհնար է հետեւելը։

- Այս օրենքի ընդունումը հստակ ապացույց է, որ իշխանությունը խուճապի մեջ է եւ չի տիրապետում իրավիճակին։ Այն կարող է միայն մեկ խնդիր լուծել՝ իշխանության պահպանումը, սակայն կրկնեմ՝ համապատասխան մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների բացակայության պատճառով անգամ այդ խնդիրը չի լուծի։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ իշխանությունը պահպանելու համար հիմա անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ մարդկային կյանքեր փրկելու համար։ Վաղը ոչ մի գաղտնալսում, ոչ մի թրաքինգ, ոչ մի PR ակցիա, ոչ մի ստախոսություն չի օգնի, եթե ամբոխը դառնա վարակված ու սոված։

- Օրվա իշխանություններից պահանջել, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվեն, անիմաստ է, քանի որ համաճարակից հետո այլեւս իրենք չեն լինելու իշխանությունը։

- Այս օրենքը նպաստելու է համաճարակի տարածմանը, քանի որ այն ֆինանսական, մարդկային, կազմակերպական, ու ամենակարեւորը՝ մտավոր ռեսուրսները, որ պետք է ուղղվեին համաճարակի տարածումը կանխելուն, ուղղվում են ինչ-որ հիմար նպատակի։

Հ․Գ․ Անգամ Հյուսիսային Կորեայում նման միջոցառումներ չկան, եւ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ սմարթֆոններ չկան։ Հյուսիսային Կորեայում նաեւ վարակվածներ չկան, քանի որ այնտեղ վարակակիրներին տեղում գնդակահարում են։ Նիկոլ Փաշինյան, փորձեք նաեւ այս տարբերակը։

Աղասի Ենոքյանի գրառումը

դիտվել է 950 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am