Արցախ. Ով ինչ հաշվարկ ունի.ժամանակը գնաց

Մարտի 31-ին Արցախն ընտրելու էր իր նախագահին: Բակո Սահակյանը հրաժեշտ է տալիս նախագահության երկու ժամկետից հետո, իսկ այդ տեղի համար պայքարողների թիվն անցնում է մեկ տասնյակը: Չնայած դրան, մրցապայքարը երեքի մեջ է՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ արտգործնախարար Մասիս Մայիլյանի: Ի սկզբանե տեղեկատվական արտահոսք եղավ, թե Հայաստանի իշխանության, ի մասնավորի Նիկոլ Փաշինյանի համակրանքը վայելող թեկնածուն Արայիկ Հարությունյանն է, վերջինիս կողմից  հնարավոր եւ անհնար բոլոր քայլերն արվեցին՝ արժանանալու այդ պատվին, հիշենք Փաշինյանի օգոստոսյան հանրահավաքին Արցախից քայլերթով Երեւան աջակցության,  նրա բազում հայտարարությունների մասին: Բայց որոշ ժամանակ անց անսպասելի առաջադրվեց Մասիս Մայիլյանը ու սկսվեցին խոսակցություններ, որ հենց Մայիլյանն է հայաստանյան թեկնածուն: Հայաստանի հեղափոխական իշխանությունն ունի փայատեր՝ ի դեմս սորոսականների, կամ ավելի ճիշտ ՀՀ իշխանությունում գործում է երկու թեւ, հիմա այդ իշխանության սորոսական զանգվածի խաղադրույքն ասում են՝ Մայիլյանի վրա է: Անսպասելի զարգացումները հաջորդեցին մեկը մյուսին: Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով անձամբ էր հավակնում նախագահի պաշտոնին, բայց առաջադրվելու սահմանադրական արգելիք պատճառով մասնակցում է միայն կուսակցությամբ, հանկարծ հայտարարեց Մասիս Մայիլյանին աջակցելու մասին:

Հիշենք՝ իշխանության հետ նրա սերտանալու ջանքերը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով: Որոշ ժամանակ ՀՀ իշխանությունները նույնիսկ օգտագործեցին Բաբայանին, Արցախում խժդժություններ կազմակերպվեցին, սադրիչ գործողություններ իրականացվեցին, հաշվարկը թերեւս ճիշտ էր արված, Բաբայանը բազում հաշիվներ ուներ Արցախի նախկին եւ ներկա իշխանությունների հետ, նաեւ հայաստանյան նախկինների հետ , հիշենք Իգլայի գործով Բաբայանի կալանավորումը Սերժ Սարգսյանի հրահանգով, ուստի հայաստանյան օղակներում հասկանում էին, որ Բաբայանի իշխանության գալով վերջինիս ձեռամբ իրենց ախոյանների հետ բոլոր հաշիվներն են մաքրելու… Իսկ երբ հայտնի դարձավ, որ Բաբայանն առաջադրվել չի կարող, սահմանադրական արգելք կա, սկսվեցին նրա եւ Վիտալի Բալասանյանի թիմակիցների միջեւ սերտ բանակցություններ, ժամանակը ցույց տվեց, որ Բաբայանը խաղում էր երկու պարանի վրա, իսկ իրականում Հայաստանի իշխանության մոլի երկրպագուն է:
Դրա ապացույցն էլ Մայիլյանին հրապարակային աջակցություն հայտնելն էր: Եթե հաշվի առնենք Բաբայանի՝ արկածախնդիր բնավորությունը, ապա ամեն բան միանգամայն իր հունով է գնում, բայց եթե պատերազմի դաշտում Բաբայանի թույլ տված արկածախնդրությունները հաջողությամբ էին ավարտվում, ապա խաղաղ պայմաններում դա վտանգավոր կարող է լինել: Բաբայանի հաշվարկն էլ ըստ էության այն է, որ Մայիլյանը թույլ թեկնածու է, ինքն անձամբ իր ձեռքը կվերցնի թե գործադիրը, թե ԱԺ-ն: Ի դեպ, ՀՀ իշխանությունների համար մաքսիմում պլանը Մաիլյանի հաղթանակն է, չարյաց փոքրագույնը՝ Արայիկ Հարությունյանի:

Հետաքրքիր է նաեւ Արցախի իշխանությունների դիրքորոշումը: Նրանք հրապարակավ չեն հայտարարում՝ ում են աջակցում, ներքին կարգով սպրդում են, թե կիսվում են՝ 50/50 Հարությունյանի եւ Բալասանյանի միջեւ, բայց անձամբ նախագահի համակրանքը կարծես թե Արայիկ Հարությունյանի կողմն է, նրան ընդունում է <<սվոյ>>, երկար ժամանակ աշխատել է իր թիմում , զբաղեցրել պատասխանատու պաշտոն: Ճիշտ է բազում արցախցիների համար Հարությունյանը մնաց անընկալելի, երբ ռեվերանսներ էր անում հայաստանյան իշխանություններին, բայցեւայնպես իշխանական էլիտայի համար նա ընդունելի թեկնածու է: Նրա ունեցվածքի մասին լեգենդներ են պատմում, ինչի շնորհիվ էլ ունի որոշակի կայուն ընտրազանգված, աշխատատեղեր ապահովելու ռեալ շանս ունի:Բայց նկատի ունենալով, որ որեւէ պետությունում իշխանություններից ժողովուրդը միշտ դժգոհ է ու Արցախն էլ բացառություն չէ, ապա չի բացառվում, որ Հարությունյանի համար <<50+>>-ը մնա երազանք: Ի դեպ, թեկնածուներից Վիտալի Բալասանյանի մասով էլ փորձում են այս տեխնոլոգիան կիրառել, թե իշխանության հետ է եղել,այդ պատճառով չունի հանրային մեծ համակրանք, բայց Բալասանյանը նախ մի թիզ իր ունեցվածն այդ ընթացքում չի ավելացրել եւ չի դավաճանել իր սկզբունքներին: Նույն տրամաբանությամբ Մասիս Մայիլյանն էլ գործող պաշտոնյա է, արտգործնախարար , ով հնազանդ իրականացնում է գերագույն հրամանատարի վարած կուրսը, իսկ եթե շատ տարբերվում էր նրանցից, առնվազն պետք է հեռանար իր պաշտոնից:

Ուշագրավը թերեւս Վիտալի Բալասանյանի կերպարն է՝ տեսակով ընդդիմադիր եւ ընդվզող, բոլոր իրավիճակներում է եղել առաջնագծում՝ արցախյան գոյամարտից սկսած, Հոկտեմբերի 27, ՊՊԾ գնդի գրավում, ապրիլյան քառօրյա եւ այսպես շարունակ, վտանգավոր իրավիճակներից չփախչող, իր սկզբունքային տեսակը պահպանող եւ անկոտրում տեսակ է: Վերջին տարիներին, անշուշտ, աշխատել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, սակայն պահել է իր տեսակը: Նա Արցախի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության ժամանակ էլ հնչեցրեց իր տեսակետը եւ ընդվզեց Նիկոլ Փաշինյանի դեմ: Էլ չենք խոսում Արցախի խնդրի կարգավորման հարցում հայաստանյան իշխանությունների վարած քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնելու մասին: Այդուհանդերձ, ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանն էլ դրական է տրամադրված, հղում է անում Սահմանադրությանն ու գործող կարգավորումներին, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյան-Տեր-Պետրոսյան անհամաձայնության ժամանակ է պահպանվել գործնական փոխհարաբերությունները, զորօրինակ տարածքները հանձնելը տերպետրոսյանական սկզբունքին դեմ գնաց Քոչարյանը եւ արդյունքում փոխհակազդեցության արդյունքը նույնիսկ դրականորեն անդրադարձավ ազգային շահի տեսանկյունից:

Ի դեպ, Քոչարյանական ուղղամտությունն ու սկզբունքայնությունը տարիների ընթացքում էլ տրանսֆորմացիայի չի ենթարկվում, այսօր էլ նա բացահայտ աջակցում է Վիտալի Բալասանյանին եւ Հայաստանից մեծ թիմ է գործուղել Արցախ նրա ընտրարշավը կազմակերպելու նպատակով: Արցախի իշխանության համար էլ մաքսիմում պլանը Արայիկ Հարությունյանի հաղթանակն է, մինիմումը՝ Վիտալի Բալասանյանի:

Ինչեւէ, Արցախն  իրացնելու է ընտրելու իրավունքը, ում կընտրեն նրանք, կիմանանք հետո:

դիտվել է 4912 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am