Մոսկվայի բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմը` մինչեւ ապրիլի 14-ը
ՌԻԱ Նովոստին գրում է. Մոսկվայի բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմը կգործի մինչեւ ապրիլի 14-ը, հայտնել է օպերատիվ շտաբը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ավելի վաղ հայտարարել է, որ մարտի 30-ից Մոսկվայում տնային մեկուսացման ռեժիմը պետք է պահպանեն Մոսկվայի բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից: Այդպիսով, տնից կարելի է դուրս գալ միայն դեղատուն կամ խանութ գնալու նպատակով, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին պատիժ է հասնում: