Մի օր արթնանալու ենք ու ստիպված ենք լինելու որոշել, թե ինչպես ենք շարունակելու ապրել

Որքան էլ վարակի հետևանքներն ահասարսուռ ու ավերիչ լինեն, այն մի օր պետք է վերջանա, և մենք մի օր արթնանալու ենք ու ստիպված ենք լինելու որոշել, թե ինչպես ենք շարունակելու ապրել։ Ոմանք հայտնաբերելու են, որ անգամ կարանտինի ավարտից հետո էլ ստիպված են լինելու շարունակել տանը նստել, աշխատանքի բացակայության պատճառով ոմանց համար կյանքը նեղանալու է այնքան, որ ստիպված են լինելու մտածել ամենապարզագույն կենցաղային խնդիրների մասին։ Արտագաղթելու ծրագրեր ունեցողները հայտնաբերելու են, որ արտագաղթելու վայրերն արդեն փակ են և իրենց այնտեղ այլևս սպասող չկա։ Մի խոսքով, կյանքի նպատակները՝ հնարավորությունների հետ մեկտեղ, սեղմվելու են՝ աշխարհը փոխվում է, փոխվում են նաև քաղաքակրթական վեկտորները։ Համենայն դեպս նման կանխատեսումներն ամենատարածվածերից են ու ամենատրամաբանականը։

Պետական կառավարմամբ կամ անգամ քաղաքականությամբ զբաղվելու հիմնական խնդիրներից մեկն ապագա զարգացման սցենարները կանխագուշակելն է և դրանցից յուրաքանչյուրի ժամանակ գործողությունների պլաններ մշակելը։ Դա այն է, ինչը երբեք բնորոշ չի եղել հայկական քաղաքական մտքին, որը հիմնականում պատեհապաշտ է, իրավիճակային ու անպատասխանատու։

Վերջ իներցիային․ պետական ազգայնականություն

Ժամանակակից աշխարհում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ ու հակասություններ, սակայն դրանց լուծումները հետաձգվում էին։ Առաջատար երկրների տնտեսական պատերազմները, որոնք Թրամփի նախագահ դառնալուց հետո իրենց «անկեղծ» դրսևորումները ստացան, համաճարակի պայմաններում հստակ ուրվագիծ ունեցան և որոնցից խուսափել այլևս հնարավոր չի լինի։ Գլոբալիստական ու լիբերալ նախագծերը տեղի են տալիս «ազգայնական» էգոիզմին, ու մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Երկրները դառնում են գերռացիոնալ, ու յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր խնդիրները լուծի, եթե հնարավոր է՝ ուրիշների հաշվին (եթե կարողանա)։ Սա արդեն իրականություն է։ Տարածաշրջանային մեծ պրոյեկտները, ինչպիսին Եվրոպական Միությունն է, արդեն հարցականի տակ են դրված։ Ուրվագծվում է նաև Եվրոպայի «աղվես» Մեծ Բրիտանիայի Բրեքսիթի ծրագրի հեռանկարայնությունը՝ նա ժամանակից շուտ նախապատրաստվեց տարանջատման ժամանակաշրջանին։ Գալիս է անկեղծության պահը, և այն երկրները, որոնք ավելի շուտ դա կհասկանան ու կնախապատրաստվեն նոր քաղաքակրթությանը, բնականաբար կշահեն։

Լիբերալիզմին գալիս են փոխարինելու պետական ազգայնականությունը և պրոտեկցիոնիզմը։ Ոչ միայն մենք՝ որպես անհատներ ենք փակվել տներում, այլև ազգերն են «տներում նստել»։

Կոլեկտիվիզմն՝ ընդդեմ անհատապաշտության

Մենք փակվել ենք տներում և դարձել ենք «ընտանի կենդանիներ», դրա հետ մեկտեղ փոխվում են մեր ապրելակերպը, մտածելակերպը, կենցաղն ու խնդիրները։ Դա ժամանակավոր երևույթ չէ։ Պետությունը նույնպես դառնում է մի մեծ ընտանիք, և մենք սկսել ենք միմյանց հետևել, միմյանց պարտադրել որոշակի կանոններ, որովհետև յուրաքանչյուրը, դառնալով վարակի աղբյուր, սպառնում է մյուսներին։ Մեր կյանքն արդեն մեր անձնական գործը չէ։ Մենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ենք ձեռք բերում, և եթե դա չընդունենք, մեզ այն կպարտադրեն։ Հանրային շահը դառնում է առաջնային։ Դա ոչ միայն վարակվելուն է վերաբերում, այլև պարենի պաշարին, որը պետք է բոլորին բաշխվի «ըստ պահանջմունքի», այլ ոչ թէ «ըստ ընդունակությունների»։ Բոլորը բոլորի նկատմամբ պարտավորություններ են ձեռք բերում, և դա չի ավարտվելու վարակի մարման հետ մեկտեղ։ Սպասվող տնտեսական ճգնաժամը մեզ երկար ժամանակ է պարտադրելու լիբերալիզմից անցում կատարել կոլեկտիվիզմի։ Սակայն դա լինելու է ռացիոնալ կոլեկտիվիզմ՝ առանց մարքսիզմի իդեալների ու աշխարհայացքի։ Եկող աշխարհում միմյանց միջև մրցելու են ոչ թե անհատները, այլ ազգերը, այսինքն «թիմային» պայքար է սկսվելու, ինչը պարտադրելու է թիմային մտածողություն։

Ավանդական քաղաքականության ավարտը

Բնականաբար, այդ ամենն ազդելու է նաև ներքաղաքական պայքարի տրամաբանության վրա։ 2018-ի «հեղափոխությունը» գաղափարազուրկ էր ու ինքնանպատակ, բայց դա չի նշանակում, որ այն պատահականություն էր։ Այն օրինաչափ էր ու պետք է տեղի ունենար։ Դրա ապացույցն այն էր, որ բազմությունն այն ողջունեց։ Մարդիկ փոփոխություններ էին ցանկանում։ Սակայն մի գաղափարազուրկ իշխանությանը փոխարինել է մեկ այլ գաղափարազուրկ իշխանություն, և պատահական չէ նաև, որ կուսակցությունները ճգնաժամի մեջ են հայտնվել, այդ թվում նաև իշխող արհեստական կազմակերպությունը։ Պատճառը պարզ է, կուսակցությունները պետք է որևէ աշխարհայացքի վրա հենված լինեն, ինչը չկա։

«Հեղափոխությունը» ծնեց իր Պոպուլիստին, ինչը բնական էր։ Առանց պոպուլիզմի՝ չի կարող լինել որևէ կոորդինալ փոփոխություն, սակայն չծնեց իր Տնտեսագետին, Հրապարակախոսին ու Փիլիսոփային, մենք ունեցանք միայն Հայհոյող։ Պոպուլիզմի իներցիան կարող է մեծ լինել, ունենալ իր սպառողին, կարելի է անգամ «պինցետով» չեզոքացնել վարակը, սակայն այն ունի իր օգտագործման ժամկետը, հատկապես երբ սկսվում են կատակլիզմները և պահանջներն ու սպասումները դառնում են շատ կոնկրետ ու հրատապ։

Ի տարբերություն հայկական ավանդական քաղաքական պայքարի՝ մեզ սպասում է գաղափարների ու նախագծերի պայքար։ Դա, գուցե, կորոնավիրուսի այն քիչ դրական հետևանքներից է, որը կարող է լինել։

Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am