Կայացել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ուենցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին կորոնավիրուսի դեմ պայքարն է, նավթի գնի հետ կապված հարցը և այլն:
Ավելի վաղ ria.ru-ն հայտնել էր, որ հեռախոսազրույց տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Ըստ ԱՄՆ նախագահի, ինքը պլանավորում է քննարկել Ռուսաստանի նախագահի հետ առեւտրային հարցեր, նավթի գնի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հարցեր կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ։ Կքննարկի նաեւ Վենեսուելայում տիրող իրադրությունը։ Թրամփը հայտարարել է նաեւ, որ չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը։