Նախատեսում են անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր

Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը /այսուհետ՝ Նախագիծ, Նախագծեր/ նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների /Beeline, Vivacell, Ucom/ կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:
ՍԱԿԱՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ, թե ինչ պատասխանատվություն են կրելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց պահանջված տվյալները չտրամադրելու համար.

2. Ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնել օգտագործելու կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության և ծրագրային ապահովման միջոցներ (հեռախոսային հավելվածներ՝ mobile applications):

Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, և, հետևաբար, ՀՀ-ում գտնվող բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելի են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, հետևաբար՝ յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել և օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները։

Նախագծով սահմանվում է, որ ծրագրային ապահովման միջոցները չկիրառող ֆիզիկական անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այն է՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։

Ըստ Նախագծի վերոնշյալ ընթացակարգերը կիրառվում են բացառապես՝ անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու նպատակներով։

Նախագծով զուգահեռաբար նախատեսվում է, որ նշված տվյալները սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով մշակելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը, չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ՍԱԿԱՅՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ Չէ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

Իրապես, եթե հաշվի առնենք Հայաստանում և աշխարհում տիրող պանդեմիան, և, եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ նշված սահմանափակումները անհրաժեշտ են համաճարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար, ապա նախատեսվող սահմանափակումները, եթե կիրառվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ Նախագծով նախատեսված եղանակով և նպատակներով, առաջին հայացքից չեն հակասում Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածներին։

Սակայն առաջարկվող սահմանափակումների համաչափության տեսանկյունից առաջանում է հետևյալ հարցը՝ ո՞րն է այս ընթացակարգերը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ նախատեսելու իրավաչափ նպատակը, եթե դրանցից միայն մեկն օրինակ, այն է՝ ցանցի օպերատորների միջոցով տվյալների փոխանցումը, ըստ էության, ներառում է ինչպես այն տվյալների շրջանակը, որոնք ձեռք են բերվում հեռախոսային հավելվածի միջոցով, այնպես էլ՝ ամբողջությամբ լուծում է Նախագծով առաջադրված խնդիրները։

Բացի այդ, Նախագծերով արգելվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման իրականացումը: Այստեղ կրկին ԲԱՑ է այս արգելքի խախտման դեպքում պատասխանատվության հարցը, ինպես նաև առաջանում են լրացուցիչ հարցադրումներ, թե, օրինակ, իրավաչափ է իրավիճակը, երբ անձի մահը վրա է հասել ոչ թե կոնկրետ կորոնովիրուսի, այլ՝ սխալ բուժման, կամ ուղեկցող այլ հիվանդության հետևանքով, և տվյալ անձի ազգականները հնարավորություն չեն ունենում բացահայտելու մահվան իրական պատճառը /այս հարցադրմանը, կարծում եմ, առավել մանրամասն պետք է անդրադառնան առողջապահության բնագավառի մասնագետները/:

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am