«ժողովրդի» վարչապետն ուզում է հետևել բոլորիս ու վիրուսի դեմ պայքարը դարձնել ներքաղաքական գործիք

«Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսը որդեգրած, «թու, թու, թու»–ով կորոնավիրուսի դեմ պայքարած, կորոնավիրուսի տարածման դեմն առնելու փուլը հանցավոր կերպով տապալած, հանուն նեղ քաղաքական շահի՝ ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկած Նիկոլ Փաշինյանը հիմա շան պես ընկել է կորոնավիրուսի հետևից։ Ավելի ճիշտ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու պատրվակով «ժողովրդի» վարչապետն ուզում է Օրուելի «1984»–ում նկարագրած «Մեծ եղբոր» դերը ստանձնել։ Այսինքն՝ հետևել բոլորիս ու վիրուսի դեմ պայքարը դարձնել ներքաղաքական գործիք։ Նիկոլը հիմա փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Կառավարությունը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կորոնավիրուսի դեմ պայքարը «մահանա»՝ սրանք ուզում են բոլորիս անձնական կապերն ու հեռախոսազրույցները վերահսկել։ Նպատակը պարզ է՝ հետևել բոլորին լրիվ այլ մոտիվացիայով, բայց ցույց տալ, թե, իբր, համաճարակի տարածման դեմ են պայքարում։ Իշխանությունները հայտարարում են, թե, իբր, ուզում են արդյունավետ պայքարել վիրուսի դեմ և հանուն դրա՝ պետք է վերահսկեն մարդկանց ամեն ինչը, քանզի մարդու առողջությունն ավելի կարևոր է, քան ազատությունը։ Բայց դա բլեֆ է։ Սրանք թքած ունեն մարդու վրա էլ, նրա առողջության վրա էլ։ Եթե նիկոլենք անկեղծ են ու իրենց համար կարևոր է մարդկանց առողջությունը, ապա նրանք կորոնավիրուսի տարածման պայմաններում հպարտ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ չէին դնի ու խմբերով նրանց չէին հավաքի ատելության քարոզ լսելու՝ վարակվելու ռիսկը մեծացնելով։ Եթե նիկոլենք ուզում են կորոնավիրուսի դեմն առնել, ապա թող գործարարներից «Դվին» հյուրանոցում իրենց ռեկետ արած փողը, ինչպես նաև «սև» դրամարկղում եղածը, որը հավաքեցին «այո»–ի քարոզի համար, փոխանցեն վիրուսի դեմ պայքարի ֆոնդին ու ընդհանրապես հրաժարվեն հանրաքվեից՝ իջեցնելով քաղաքացիների վարակվելու ռիսկերն ու խնայելով հսկայական պետբյուջետային միջոցներ։ Եվ ամենակարևորը, ապաշնորհ ու բացառապես նեղ խմբակային խնդիրներ լուծող նիկոլական իշխանությանը չի կարելի լրացուցիչ լիազորություններ ու հնարավորություններ տալ։ Այդ լիազորոթյուններն ու հնարավորությունները նրանք կօգտագործեն միայն իրենց շահերից ելնելով։ Իսկ թե ինչպես պայքարել վիրուսի դեմ, կան բազմաթիվ ողջամիտ առաջարկներ։ Աշխարհի փորձն էլ աչքներիս առաջ է։ Պարզապես մեր բախտը չի բերել, որ ունենք այսպիսի իշխանություն։ Վիրուսից բեթար նիկոլական իշխանությունն է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am