«Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող». Թովմաս Գրիգորյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Լոռի» Ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ, ինչից տուժել են համաշխարհային բազում ոլորտներ, նույն թվում Ֆուտբոլը։ Աշխարհի Գրանդ ակումբներից մինչև Հայաստանի առաջնության մասնակից բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ են ապրում և դա փաստ է։

Տվյալ պարագայում տարբեր երկրներ յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում ակումբներին ցնցումներից զերծ պահելու համար։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ՀՖՖ-ի երկարատև լռությունը ստիպում է խոսել այս մասին։

Կարծում եմ, որ ՀՖՖ-ն ճգնաժամի նախօրեին պետք է մտածեր և վերլուծեր ծանր իրավիճակը, այլ ոչ թե առաջնությունը հետաձգելուց ժամեր առաջ պայմանագիր ստորագրեր իսպանացի Խոակին Կապարոսի հետ, որը ստանձնեց մեր ազգային հավաքականը։ Հիմա ՀՖՖ-ն պետք է առնվազն 6-7 ամիս մարզչին աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար։

Սրան գումարած Խինես Մելենդես Անտոնիո Ֆլորես, Ռուբեն Լեսկանո, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը և նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող։

Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը առաջարկում եմ.

Մարտի 15-ից սկսած, մինչև իրավիճակի կարգավորումը, վերոհիշյալ մասնագետների աշխատավարձ սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել մեր երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։

Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները պատրաստ եմ հարցի լայնածավալ քննարկմանը, որին պետք է մասնակցություն ունենան ՀՖՖ ղեկավարությունը, Գործադիր կոմիտեն և առաջնության մասնակից ակումբների ղեկավարները»:

դիտվել է 363 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am