Փոխեք Արամ Սարգսյանի «չիպը»

Մինչ թագավարակը լափում է աշխարհը, Արամ Զավենի Սարգսյանը հին երգն է երգում: Նա կարծես մնացել է անցնող ամսում ու շարունակում է պայքարը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Բոլոր ժամանակների հաճախորդաց դասի էլիտայի ներկայացուցիչը, հիրավի, կարեկցանքի է արժանի, աշխարհից կտրված նա իր աշխարհն ունի, ժամանակները փոխել են, իսկ Զավենիչի չիպն այդպես էլ չեն փոխել, պտտում-պտտում ու հին երգն է երգում՝ բացառապես Հրայր Թովմասյանի մասին: Հիմա էլ նա շտապել է հանրայինի եթեր, որ Հրայր Թովմասյանին հորդորի հեռանալ իր պաշտոնից, սահմանադրական հանրաքվեի նպատակով պետական բյուջեից Նիկոլ Փաշինյանի կողմից դուրս գրված 3 մլրդ դրամը հատկացնի աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսի դեմ պայքարին:

Նա ասում է, թե այդ մեկ ամսվա աշխատավարձն ինչ փող է, որ Թովմասյանը նվիրաբերել է. աշխարհի հայտնի մարդիկ իրենց ներդրումն են անում աշխարհին վրա հասած վիրուսը հաղթահարելու գործում միլիոններով, մեկ միլիոն եվրո հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդուն է նվիրաբերել, մյուսն է իքս գումար տվել եւ այսպես շարունակ եւ, որ Հրայր Թովմասյանը շանս ունի բոլորին ծալած ունենալ եւ վեց միլիոն դոլար նվիրել Հայաստանին:

Այ, հենց այդ ժամանակ Արամ Սարգսյանը փողոցում գլուխը կախ կքայլի, աչքերը կկախի ու խոսելու տեղ չի ունենա, որովհետեւ ինչպես ինքն է ասում՝ այդ ժամանակ պարզ կդառնա, որ ինքը Հրայր Թովմասյանի մասին վատն է մտածել, իսկ իրականում նա լավն է. <<Էս է իրական բարոյական մոտեցումը>> իր սրտառուչ <<կուտ տալու>> օպերացիան եզրափակում է նա:

Նախ Նիկոլ Փաշինյանից հայտնի հայաստանահայ այս պահին դժվար, թե երկրորդը գտնվի, իսկ միգուցե պարոն Սարգսյան իրեն թախանձագին խնդրեք, որ սեփական ձեռքերով ու սեփական ամբիցիաներին հագուրդ տալու համար դուրս գրված միլիոններն ուղղեր մարդկանց առողջության համար: Հրայր Թովմասյանն է դուրս գրել այդ գումարը, որ մի հատ էլ տրամադրի ժողովրդին:

Փաստորեն, մի մարդ, ով քաղաքականության մեջ է հայտնվել ողբերգական դեպքերի բերումով՝ 1999թ․ հոկտեմբերի 27–ից հետո եւ բոլորը գիտեն՝ ինչպես, ու այս մարդը, ըստ էության, պատմական պատահականություն է, անցողիկ մի կերպար, իրեն թույլ է տալիս ուրիշների բարոյականության մասին խոսել, ու այդ մասին ճոռոմ ճառեր կարդալ: Մասնագիտությամբ Վազգենի եղբայր սույն պերսոնաժը դարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը ու հենց նրա միջոցով է արտահայտում իր վախերն ու մտահոգությունները: Ստացվում է, որ չնայած ստեղծված համաճարակային իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը Հրայր Թովմասյանն է ու ամոթ չլիներ ինքն էլ ընդդեմ ՍԴ նախագահի միտինգ կհրավիրեր: Լավ կլինի ժամանակավորապես փոխեիք ձեր հաճախորդի պլաստինկան, որովհետեւ առանց այն էլ մեզ հերիք են նյարդային այս ժամանակները եւ կարիք չկա անադեկվատ դրսեւորումներով ավելի փչացնեք մարդկանց կյանքը: Նրա հեղինակային բնորոշմամբ՝ <<պարապությամբ զբաղվելը>> կարծում ենք ավելի մեծ վտանգ է ներկայացնում շատերի առողջությանը, քան մեզ մարտահրավեր նետած թագավարակը:

Պատկերացնում եք, Արամ Զավենիչն ասում է, որ ինքը
կրելով եվորապական արժեքները եւ համեմատելով այդ երկրների հետ, կարող է փաստել, որ շատ երկրներում իրավիճակն ավելի վատն է, քան մեզ մոտ.<<Վիռուսի գործունեության հրապարակայնացման առումով ամեն ինչ անում են՝ ինչ են գտել, ինչքան, որտեղ եւ այլն, այս եւ նման այլ հարցերում իշխանությունը գաղտնիքներ չունի ամեն ինչ բաց, ակնհայտ ասում են եւ անում են մաքսիմալ միջոցառումներ դրա դեմն առնելու համար>>: Ինչպես կասեր իր նախկին տերը՝ <<Իյա՞ իրոք>>:

Ով ով, բայց դուք կհիշեք, թե ինչպես էր Փաշինյանը ՍԴ-ի դեմ պատերազմում մարզերում, որտեղ Փաշինյանին հավատավոր զինվորի պես ուղեկցում էիք անձամբ դուք, մինչդեռ Հայաստանում պաշտոնապես հաստատվել էր կորոնավիրուսի դեպքը: Այդ մարդիկ այնքան ադեկվատ էին ու այնքան լավ էին պայքարում վիրուսի դեմ, որ առողջապահության նախարարը հայտարարում էր, թե դա եսիմ ինչ լուրջ վարակ չէ, հատուկ միջոցներ պետք չեն, իսկ ձեր սիրելի հրամանատարն էլ հոխորտում՝ <<Կորոնավիրուսն ում շունն ա որ…>>: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք եւ ինչը չունեն անգամ հարեւան պետություններում: Վարակի օրեցոր աճող թվերն էլ ձեզ փեշքեշ:

Անի Սահակյան

դիտվել է 2772 անգամ
Լրահոս
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am