Որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում
Պեկինի բժշկական կենտրոններից մեկում գիտնականների միջազգային խումբը հետազոտություն է իրականցարել և բացահայտել, որ COVID-19-ով վարակվածների կեսի մոտ կորոնավիրուսը օրգանիզմում պահպանվում է 1-8 օր, անգամ բոլոր ախտանշանների վերացումից հետո։
Մասնագետները հետազոտել են միջինը 35․5 տարեկան 16 հիվանդի, որոնք բուժում են անցել 2020 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 9-նն ընկած ժամանակահատվածում։ Նրանք բոլորն այժմ առողջ են և կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը բացասական պատասխան է ցույց տվել։
Հետազոտության մասնակից թոքաբան Լոկեշ Շարման նշում է, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը միջինը հինգ օր է տևել: