Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ ՀՀ-ում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը

Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020թ-ի մարտի 31-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին՝ Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։

Նա ընդգծեց, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում չեն ներկայացրել ու տեղյակ չեն եղել այս որոշման մասին, չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում։

«Երևանում ԱՀ ընտրության մասնակցելու ևս մեկ տարբերակ կա։ Քաղաքացիները կարող են ընտրել Երևանում, եթե նախապես Արցախից տեղեկանք են վերցրել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,-տեղեկացրեց գլխավոր մասնագետը։

Նա նաև հայտնեց, որ ընտրությունը տեղի է ունենալու ԱՀ մշտական ներկայացուցչությունում, և այս պահին ընտրացուցակում ընդգրկվելու համար դեմում է ներկայացրել Արցախի 776 քաղաքացի։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 31-ին Արցախում նախատեսվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Իսկ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որով արգելվել է հավաքների անցկացումը, իսկ պարետի որոշմամբ նաեւ հանրային միջոցառումների անցկացումը։ Հանրային միջոցառում է համարվում 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումները։

Մարտի 24-ին ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանում արտակարգ դրության նոր սահմանափակումներ մտցնելու մասին եւ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել. քաղաքացիները պետք է տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով էլ պետք է չհավաքվել անգամ բակերում։

ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար եւ անհասկանալի է, թե ինչպես են արցախցիները Հայչաստանում մասնակցելու ընտրություններին եւ արդյոք այն ռիսկեր չի պարունակում՝ վարակի տարածման համար։

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am