Ռիսկային է.համաներում պետք է կիրառել

Հարցազրույց փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ:

-Պարոն Բարսեղյան, Հայաստանում կորոնովիրուսի վարակը լայն տարածում է ստանում: ՔԿՀ-ներում դատապարտյալների եւ կալանավորների իրավունքներն այսօր պաշտպանված համարում եք: Պատկան մարմինները, իհարկե, վստահեցնում են, որ առա այս պահը վարակակիրներ չկան, բայց ՔԿՀ-ներում, անշուշտ, կան թիրախային խմբեր՝ հիվանդություն ունեցողներ, տարեցներ: Ինչ քայլեր է պետք անել այս ուղղությամբ:

-Ես կարծում եմ, որ իրականում հարցի հասցեատերը արդարադատության նախարարությունն է, բայց որպես իրավապաշտպան կարծում եմ հետեւյալը, որ գլոբալ միջոցառումներ պետք է իրականացնել, պետք է համաներում հայտարարվի այն անձանց նկատմամբ, ովքեր կալանքի տակ են կամ դատապարտյալ են, հատկապես, որ բազմիցս ենք ահազանգել, որ բազում ակտեր ոչ իրավաչափ են եւ ազատության մեջ այսօրվա կալանքի տակ գտնվողները չեն խոչընդոտի քննությանը: Դատապարտյալների հետ կապված էլ համոզված եմ, որ եւս մեկ համաներում պետք է կիրառել՝ հնարավորինս թիրախային խումբ ու ռիսկերը փոքրացնելու նպատակով: Ինչ վերաբերում է պրոֆիլակտիկ միջոցառումներին, ապա ցանկալի է, որ առողջապահության կողմից հնարավորինս մաքսիմալ ձեւով փորձեն թեստեր իրականացնել:

-Թեստերի սղություն կա, բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ շատ դեպքերում բոլոր ախտանիշներն ունեցողներին նույնիսկ թեստ չեն անում:

-Գիտեք սովորական քաղաքացիները, երբ իր տան մեջ մեկուսանում է, ռիսկը հնարավորինս փոքրանում է: Մեծ հիմնարկներում, որտեղ մարդիկ են պահվում, պետությունն ավելի մեծ պարտավորություն ունի հնարավորինս ավելալացնելու քայլերը: Այդ մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամներ են, մի մասը, մեր քաղաքացիներն են եւ պետության պոզիտիվ պարտավորությունն է հնարավորինս այդ գործառույթներն իրականացնել:

-Նախարար Ռուստամ Բադասյանը մի քանի օր առաջ խորհրդարանում վստահեցնում էր, որ բոլոր պայմաններն ապահովվելու են, եթե հանկարծ դեպք գրանցվի ըստ ամենայնի կմեկուսացնեն Դատապարտյալների հիվանդանոցում: Այլ տարբերակների մասին էլ խոսեց:

-Դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված ես խորհուրդ եմ տալիս պարոն նախարարին, գնա ու տեսնի նման անվանում կրող հիմնարկի վիճակը որքանով է համապատասխանում հիվանդանոցի կարգավիճակին: Դատապարտյալների հիվանդանոցը որպես հիվանդանոց գոյություն չունի բառի ուղիղ իմաստով, նախորդ դարի 70-ականների սարքավորումներ են, այո, գաղափարը լավն է, բայց դա իրագործելու համար պետք է կարողանան նախ վերազինել այդ հիմնարկը: Իսկ ինչ վերաբերում է այս իրավիճակը նույն ձեւով պահել, համաներում չիրականացնել, հնարավորինս կալանքի միջոցները չվերանայել, ես դա դիտում եմ ռիսկային:

-Թեպետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հիվանդանոցում է, բայց նրա պաշտպանները եւս ռիսկեր են տեսնում, կարգադրիչները հերթափոխով հսկում են նրան եւ չկա երաշխիք, որ այդ կարգադրիչները վարակ չեն փոխանցի:


-Ես կարծում եմ՝ ընդհանրական խոսեցի բոլոր խնդիրների մասին եւ պետք չէ մասնավորեցնել:

Անի Սահակյան

դիտվել է 1178 անգամ
Լրահոս
Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am